Հրաժարվելով արձանագրություններից՝ հենց Թուրքիան է փակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները. ԱԳՆ
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քոչարյանը հարցին անդրադարձել է Panorama.am-ի հետ զրույցում:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



