Աշակերտի թարթիչները կտրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ ոստիկանություն
ОБЩЕСТВОԵրեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտներից մեկին ծեծի ենթարկելու եւ նրա թարթիչները կտրելու վերաբերյալ մոր հայտարարություններից հետո կատարված հետաքննության արդյունքում հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի հատկանիշներով է՝ «Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը»: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափը 7 տարվա ազատազրկումն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 7-ամյա տղայի մայրն ահազանգել էր, որ մի խումբ դասընկերներ իր երեխային տարել են զուգարան, կապել ձեռքեը, հարվածներ հասցրել, իսկ նրանցիցի մեկը կտրել է տղայի թարթիչները: Դպրոցից, սակայն այդ ամենը հերքում էին՝ պնդելով, որ երեխան ինքն է իր թարթիչները կտրել ու դա արել է տանը:



