Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը պատասխանում է իրեն քննադատողներին

ОБЩЕСТВО

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի վերջին հարցազրույցը հայկական կայքերից մեկում հանրային կյանքում ցնցում առաջացնող ազդեցություն ունեցավ: Վիրտուալ տիրույթում օրեր շարունակ մարդիկ չնվազող հետաքրքրությամբ լսում են նրա խոսքը, քննարկում, համաձայնում կամ չհամաձայնում: Բայց քանի որ դերասանի քննադատությունը սուր ու ծակող էր, շատերը սկսել էին անհանգստանալ նրա համար:

Ռուդոլֆ Ղևոնդյանն անդրադառնում է երկրի հասարակական-քաղաքական կյանքից մինչև կրոնի հարցերի: Կրոնն ազգի համար անպետք ու ոչ օգտակար է համարում, արձանագրում է, որ երկրում մնացել է չորս հոգի, այնինչ ոմանք նյութական շահի հետեևից են վազում, ձգտում փողի, տան, ավելի մեծ տան:

«Սատկելու ես, էթաս, տունդ պոլիկլինիկա են սարքելու, այ դոդ գլուխ»,- կյանքի անփոփոխ օրենքն է հիշեցնում արտիստը: Անդրադառնում է նաև գյուղացու դարդուցավին ու նկատում.

«Գյուղացին պոմիդորը մի տարի քաղհան է անում, բերում է, չի կարողանում ծախել, որովհետեւ Մուկը պիտի իր պոմիդորը ծախի: Է՜, այ քեզ բան: Մուկ ջան, թող էս մարդիկ էլ ծախեն»:

Ռուդոլֆ Ղևոնդյանի հետ զրուցել ենք նրա աղմկահարույց գնահատականների արձագանքների առիթով: Եվ ինչպես պարզ դարձավ, դրանց բացասական մեկնաբանությունները դերասանին ցավ էին պատճառել:

- Պարոն Ղևոնդյան, Ձեր վերջին հարցազրույցը շատ մեծ արձագանք գտավ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ունի հարյուր հազարավոր դիտում՝ 400 հազարից ավելի: Ձեր հնչեցրած սուր ու կծու գնահատականներից հետո հիմա շատերին է հետաքրքիր՝ ինչպե՞ս եք, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

- Ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ էլ հրաշալի է: Շատ լավ է, ի՞նչ պիտի լիներ, որ:

 

- Շատերն անհանգստանում էին ձեզ համար:

- Չէ, թող ոչ մեկն էլ չանհանգստանա ինձ համար, ամեն ինչ լավ է, ընդունողը ընդունել է, չընդունողն այդպես էլ չի ընդունելու: Ես չգիտեի, որ իմ ժողովրդի վիճակն այդքան լավ է, ես էլ հիմարի պես ընկել, ամեն մեկի համար դոշ եմ տալիս: Դու մի ասա այնքա՜ն մարդ կա, որ իր համար լավ է, ու դեռ մի բան էլ նեղանում է, որ ճիշտն եմ խոսում, ճիշտն եմ ասում: Ինչ-որ հիմա մեկնաբանություններում կարդում եմ, ստացվում է, որ մարդիկ շատ գոհ ու երջանիկ են, նեղվում են, որ այդքան բացեիբաց խոսում եմ: Ինձ համար շատ հետաքրքիր նորություն էր: Ես գիտեի՝ համընդհանուր ինչ-որ դժգոհություն կա, համընդհանուր տհաճ երևույթներ կան, պարզվում է մարդկանց համար բավական լավ է: Շատ ողջունելի է, շա՛տ:

 

- Իսկ իշխանությունը, եկեղեցին, օլիգարխները որեւէ ձևով ձեզ չե՞ն փորձել բացատրել, որ անթույլատրելի մտքեր եք արտահայտել, իրենց տեսանկյունից:  

- Դուք գտնում եք, որ իրենք այդպիսի տեսանկյուն ունեն, որ անթույլատրելի մտքե՞ր եմ արտահայտում:

 

- Դե նրանցից շատերին ձեր ասածները գուցե դուր չգային, շատերն իրենց կտեսնեին ձեր խոսքերում, ձեր քննադատությունը կհամարեին իրենց ուղղված:

- Ով պետք է, ինչքան պետք է, հասկացել է, ոչ ավելին է պետք, ոչ պակասը: Ոչ էլ սպասեք, որ ինձ պետք է խփեն, կամ ես՝ մեկնումեկին: Հանգիստ եղեք, ամեն ինչ նորալ է, ամեն ինչ լավ է: Ես իմ մտքերն եմ արտահայտում բարձրաձայն: Ում սրտով չէ, դա արդեն իր պրոբլեմն է, իր մեղքն է: Ես ասել եմ այն, ինչ-որ ճշմարտությունն է:

 

- Ձեր կարծիքով՝ այսօր գեղցին ու քաղքենի՞ն են մեր երկրում կարևոր հնարավորությունների տիրապետում, որոշումներ կայացնում, նախանշում երկրի ընթացքը:

- Դե գիտեք ինչ, քաղաքականությունից հեռու մարդիկ, կրթությունից հեռու մարդիկ, գաղափարապես զարգացածությունից հեռու մարդիկ, անպայման կոչվում են անդաստիարակ: Իրենք չեն կարող երկիր կառավարել: 100 հոգու մեջ կարող է 30 հոգին լինի իմ ասածին մոտ՝ խելքը գլխին, բայց այն 70-ը ում են պետք, ով է երբ ինչ խոսել, ով է երբ ինչ ասել: Ու կարևոր ինչ է ասել: Չե՞ք տեսնում, որ խոսում են չորս, հինգ, վեց, յոթ, տասը, հոգի: Լավ՝ 15 հոգի:

Էն մնացածը չի խոսել, չի էլ խոսելու, որովհետեւ ծվարել է ինքը իր համար, իր գեղցիությունը բրդելով, տակից մի տեղից գաջ է առնում, մի տեղից ցեմենտ է առնում, իր համար պալատներ է սարքում: ժողովուրդը կոտորվում է: Պայուսակներն առած, «բարդաններով», տատիները՝ խալաթները հագած, մեջքներին իրենց շալերը կապած, «դամաշնիկներով» փախչում են: Էդ իրենց դարդից է, որ փախչում են, թե չէ պրեզիդենտը ի՞նչ կապ ունի, թե չէ քաղաքապետը ի՞նչ կապ ունի: Ոչ մեկն էլ կապ չունի: Գեղցիներից է, որ փախչում են, որ իրենք էլ չգիտեն ո՛չ չափ, ո՛չ սահման: Մի խոսքով, ես ջղայնացա: Բավարարվեք, այսքանով, լա՞վ: Շնորհակալություն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan