Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ–ը մերժեց Գլոբալ միգրացիոն համաձայնագիրը

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱՄՆ–ը հրաժարվում է միանալ Գլոբալ միգրացիոն համաձայնագրին, որի ստորագրումը ՄԱԿ–ում 2018–ին է նախատեսվում: «Նյույորքյան հռչակագրի բազմաթիվ դրույթներ չեն համապատասխանում ԱՄՆ միգրացիոն քաղաքականությանն ու փախստականների հետ կապված՝ Թրամփի վարչակազմի սկզբունքներին… մենք ինքնե՛րս կորոշենք, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնենք մեր սահմանների վերահսկումը և ում թույլատրենք մուտք գործել մեր երկիր»,– հայտարարել է ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

Բնականաբար, Հեյլիի այսօրինակ հայտարարությունը ՄԱԿ–ում և հատկապես միգրացիայի հետ կապված բազում խնդիրներ ունեցող Եվրամիությունում թիկունքից հասցված հարված պիտի ընկալվեր, որովհետև Վաշինգտոնը, փաստորեն, հրաժարվում է մի գործընթացից, որին դեռ 2016–ի սեպտեմբերի 19–ին էր համաձայնել՝ միանալով աշխարհի 193 երկրներից բաղկացած մեծ ընտանիքին:

Այդ ժամանակ, ի դեպ, Փախստականների և միգրանտների հարցերով՝ ՄԱԿ–ի գագաթաժողովի ընթացքում, Օբամայի վարչակազմն առաջիններից մեկն էր ողջունել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ–ի պաշտոնական գործակալության վերածելու և վերջինիս միգրացիոն խնդիրներով զբաղվելու՝ միջազգային մանդատ տրամադրելու փաստը:

Վարչակազմը նույնիսկ Սպիտակ տան ուղերձում էր հավանություն տվել ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգի այն մտքին, թե կառույցի 69 երկար ու ձիգ տարիների գործունեության (ի դեպ, ի սկզբանե կազմակերպությունը կոչվել է Եվրոպայից միգրանտներ տեղափոխող ժամանակավոր միջկառավարական կոմիտե, 1952–ին անվանափոխվել է՝ դառնալով Եվրոպական միգրացիայի միջկառավարական կոմիտե, 1980–ին՝ Միգրացիայի միջկառավարական կոմիտե, իսկ արդեն 1989 թ.–ից հայտնի էր Միգրացիայի միջազգային կազմակերպություն անունով) գագաթնակետը հանդիսացող նոր կարգավիճակը էապես կօգնի կառավարել համաշխարհային միգրացիոն հոսքերն ու դրանից բխող մարտահրավերները: Շատ հստակ մի դիրքորոշում, որից հիմա Թրամփը 180 աստիճանով է շրջադարձ կատարում՝ մտահոգելով ՄԱԿ–ին ու ողջ աշխարհին:

Ի դեպ, ՄԱԿ–ն արդեն արձագանքել է դեսպան Հեյլիի հայտարարությանը՝ պատասխան հաղորդագրություն տարածելով: «Նյու–Յորքյան հռչակագրին միացած բոլոր երկրները, որոնք ՄԱԿ–ի անդամ են, խոստովանել են, որ ոչ մի առանձին երկիր ի վիճակի չէ ինքնուրույն կառավարել համաշխարհային միգրացիոն հոսքերը…

ԱՄՆ դերակատարումն այս գործընթացում որոշիչ նշանակություն ունի, որովհետև նրանք պատմության ընթացքում մեծահոգաբար են ողջ աշխարհից մարդկանց հյուրընկալել և այժմ էլ տանիք են հանդիսանում բազմաթիվ միգրանտների համար… Մեր ափսոսանքն ենք արտահայտում հատկապես այն պատճառով, որ Նահանգներն այս ոլորտում մեծ փորձ ու իմացություն ունեն ամբարած, ինչը կարող էր գործընթացը հաջող արդյունքների հասցնել»,– ասված է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 72–րդ նստաշրջանի քարտուղար Միրոսլավ Լայչակի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղն ասած՝ իրադարձությունների նման զարգացումը խիստ կանխատեսելի էր: Ի վերջո, վարչակազմի ողջ գործունեությունը (Մեքսիկայի հետ պատի կառուցում, ԱՄՆ միգրացիոն քաղաքականության անօրինակ խստացումներ, Green card վիճակախաղի կասեցման խոստումներ, այս թեմայով Թրամփի ագրեսիվ թվիթերյան գրառումներ, հեռակա բանավեճ Լոնդոնի մահմեդական քաղաքապետի հետ և այլն) սրանից դեռ շատ առաջ էր հուշում, որ Թրամփն անպայման ռևանշ է վերցնելու ՄԱԿ–ում այս խնդրի հետ կապված:

Այլ կերպ ասած՝ պատահածում ընդհանրապես անակնկալի նշույլ անգամ չկար (ինչպես հատկապես եվրոպական մամուլն է փորձում ներկայացնել), և Լայչակն էլ, անշուշտ, ճշմարիտ է այն առումով, որ համաշխարհային ողջ ընտանիքը պիտի պահը չկորցնի՝ հիշյալ խնդրի համար արժանավայել լուծումներ գտնելու համար: ԱՄՆ–ի հետ, թե առանց նրա՝ այլևս երկրորդական հարց է:

 

Գոհար Սիմոնյան

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”