Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտում տեղի ունեցած փոխհրաձգության հետ
ОБЩЕСТВОԷրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին Արթուր Աբրահամը ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ առնչություն չունի: Այս մասին ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում հայկական 2 խմբավորումների փոխհրաձգության հետ:
Նշենք նաև, որ Կարո Մուրատի մենեջերը պարբերականի խմբագրություն նամակ է ուղարկել, որում պահանջել է «դադարեցնել սուտ տեղեկություններ տարածելը» ու այլևս չգրել այդ մասին։ Նա պատասխանել է հեռախոսազանգին ու կրկնել է, որ փոխհրաձգության հետ ոչ մի կապ չունի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



