Թրամփը Հորդանանի արքայի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկորդի հետ,որի ընթացքում գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը վկայակոչելով Հորդանանի թագավորական պալատի մամուլի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հորդանանցի արքան ամերիկացի պաշտոնակցին հիշեցրել է նման որոշում կայացնելու «վտանգավոր հետևանքների մասին տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցում»:
Թագավորի խոսքով՝ դա կբորբոքի մահմեդականների և քրիստոնյաների զգացմունքները:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով որոշման մասին կհայտարարի չորեքշաբթի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



