ՌԴ իշխանությունները չեն խանգարի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել Օլիմպիական խաղերին
СПОРТՌուսաստանի իշխանությունները ռուս մարզիկներին չեն խանգարի չեզոք կարգավիճակում մասնակցել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են Հարավային Կորեայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք առանց որևէ կասկածի որևէ շրջափակում չենք հայտարարի, չենք խանգարի մեր օլիմպիականներին մասնակցել խաղերին, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա մասնակցել անձնապես»,- ասել է ՌԴ նախագահը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսական սպորտի շուրջ ծավալված դոպինգ սկանդալի հետևանքով արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել Օլիմպիական խաղերին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



