Աֆրիկայում ցուցադրվել է 3.6 մլն տարվա պատմություն ունեցող մարդու «ամենաամբողջական կմախքը»
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Աֆրիկայում հնագետները նոր գտածոներ են ներկայացրել, որն անվանում են «երբևէ հայտնաբերված մարդկային ամենաամբողջական կմախքը»:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հնագույն կմախքն այսօր ցուցադրվել է հարավաֆրիկյան Վիթվաթերստրանդ համալսարանում: Կմախքը 3.6 մլն տարվա պատմություն ունի: Այս հայտնագործությունը թույլ կտա գիտնականներին ավելի լավ պատկերացումներ կազմել մեր նախնիների արտաքինի և շարժողական համակարգի մասին:
Մասնագետների խոսքով՝ 20 տարի է պահանջվել փխրուն կմախքը պեղելու, մաքրելու, վերականգնելու և ուսումնասիրելու համար:
Գտածոն ստացել է «Փոքրիկ ոտք» անվանումը: Այն հայտնաբերվել է Յոհանեսբուրգից 40 կմ հեռավորությամբ գտնվող քարանձավներում, որտեղ հանքափորների կողմից պայթեցված ժայռում ոտքի փոքր ոսկորներ են գտնվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



