Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողները խրախուսվեցին կարճատև արձակուրդով

ОБЩЕСТВО

 Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ՊՆ բանակային չորրորդ կորպուսի եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ կայացավ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը:

ՀՀ ՊՆ բանակային չորրորդ կորպուսի կազմում ծառայության մեջ աչքի ընկած 24 զինծառայողներին հուզմունքով ու հպարտությամբ դիմավորեցին իրենց ծնողներն ու հարազատները: Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որը հնչեցրեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: «Մեր ազգը դեռ Վարդանանց օրերից կենաց մահու պայքար է մղում դավանափոխության պարտադրանքի, ազգային ինքնության պահպանման համար: Այսօր էլ դահլիճում նստած այս զինվորները, նրանց ծառայակիցներն են իրենց անձնվիրությÕ �մբ պահպանում հայրենիքի անդորրը: Թող նրանց ծառայությունն անցնի ամենախաղաղ պայմաններում»,-իր խոսքում ասաց հոգեւոր հովիվը:

«Դուք հերոս զավակներ եք ծնել, ովքեր այսօր անսասան կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեր պետության ջանքերով օր օրի ամրապնդվում, ավելի անառիկ են դառնում մեր պաշտպանական դիրքերը սահմանի ողջ երկայնքով, ինչը մեր բանակին հակառակորդի նկատմամբ տալիս է մեծ առավելություն, մեր զինվորներին` անվտանգ ծառայելու հնարավորություն: Սիրելի ծնողներ, մեր փոխադարձ շփումների ընթացքում դեռ չի եղել մի հրամանատար, որ դժգոհություն հայտնի Գեղարքունիքի մարզից զորակոչված զինծառայողներից, եւ ինձ մնում է միայն հպարտանալ ձեզնով ու ձեր զավակներով: Մ ենք մեր հակառակորդին կարողացանք ցույց  տալ, որ ուժը քանակի մեջ չէ, եւ այդ հաղթանակին տեր կանգնողն այսօր ձեր հերոս տղաներն են»,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Ամեն անգամ հոգիս հպարտությամբ է լցվում, երբ գովեստի խոսքեր եմ լսում որդուս մասին: Այո, միայն մեր 23 տարեկան բանակի ուժն է ծնում իրավունք, այո, մեր բանակը հզոր է իր հրամկազմով, եւ ես շնորհակալ եմ այն աչալուրջ ուշադրության ու դաստիարակության համար, որ մեր հրամատարները ցուցաբերում  է մեր զավակների հանդեպ: Դուք հերոսներ եք, թշնամու ճամփան դեպի մեր սուրբ հայրենքի օջախները փակող հերոսներ»,-իր ելույթում նշեց զինծառայողի մայր Կարինե Հովհաննիսյանը:

«Մեր զորամիավորման առջեւ խնդիր է դրված պահպանել Նախիջեւանի հետ ունեցած սահմանը, մի երկրամասի, որը մեր հայրենքի դարավոր, անբաժան մասն է կազմել, սակայն այժմ թշնամու կողմից ոչնչացվել ու ոչնչացվում  են հայկականության հետքերը: Երբ մենք ունենք ազգասիրություն, հայրենապաշտություն ու անպարտ ոգի, թշնամու ամեն մի սպառազինություն ու քանակական առավելություն ի չիք են դառնում, ինչպես որ եղավ Արցախում: Եվ ես համոզված եմ, որ նման ոգով, որ կրում են ձեր զավակները, հնարավոր կլինի ոչ միայն պաշտպանել եղածը, այլ նաեւ հետ բերել մեր մյուս կորսված աշխարհն երը»-ներկաներին դիմեց ՀՀ ՊՆ բանակային չորրոդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Ներկաներին երաժշտական կատարումներով ողջունեցին Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Այնուհետեւ զորամիավորման հրամանատար,գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը կարճատեւ արձակուրդով պարգեւատրեց աչքի ընկած զինծառայողներին, շնորհակալագրերով` նրանց ծնողներին:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց ՀՀ ՊՆ բանակային չորրորդ կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանին: ՀՀ ՊՆ բանակային չորրորդ կորպուսի հրամատարի շնորհակալագրով պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана