Մոուրինյուն պատրաստ է Ժոաո Մարիուի տրանսֆերի մեջ ներառել Հենրիխ Մխիթարյանին
СПОРТՄիլանի «Ինտերը» մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը:
Իտալական ակումբը առաջարկել է փոխանակել թիմի պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի տրանսֆերը իսապանացի ֆուտբոլիստի հետ: Այս մասին հայտնում է «Corriere dello Sport»–ը:
Մարիուն քիչ խաղաժամանակ է ստանում «Ինտերում»: ԱԱ–2018–ին մասնակցելու համար նա պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի, ինչը դժվար թե կարողանա անել իտալական ակումբում:
«The Sun»–ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» չեն հրաժարվի Մատայի ծառայություններից՝ ցանկանալով երկարաձգել պայմանագրի ժամկետը խաղացողի հետ:
Անգլիական լրատվամիջոցը նաև հայտնում է, որ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, այնուամենայնիվ, կցանկանար իր թիմի կազմում տեսնել «ներաձուրիների» ֆուտբոլիստին: Պորտուգալացի մասնագետը մտադիր է գործարքի մեջ ներառել ոչ թե Մատային, այլ Հենրիխ Մխիթարյանին:
Հայ ֆուտբոլիստը կորցրել է տեղը թիմի կազմում և այլևս չի վայելում Մոուրինյուի վստահությունը: Սա Մխիթարյանի տեղափոխության գլխավոր պատճառը կարող է դառնալ:
Նշվում է, որ դեռևս հստակ բանակցություններ չկան, սակայն կողմերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են քննարկել հնարավոր փոխանակումը: