Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը, առաջնորդները քննարկել են Երուսաղեմի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թրամփի հայտարարությունից հետո բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



