Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ստեփան Դանիելյան. «Տարածաշրջանում անսպասելի շրջադարձեր կարող են լինել»

ПОЛИТИКА

Ադրբեջանը ժամանակ է շահում, գրում է «Փաստ» օրաթերթը

 

Վիեննայում դեկտեմբերի 6–ին Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Արտգործնախարարների հանդիպման օրակարգում են եղել մասնավորապես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Մինչ այս վերլուծական շրջանակներում կարծիքներ էին հնչում, թե նշված պայմանավորվածությունները փակուղում են: Արդյո՞ք առաջընթաց կա, հաշվի առնելով, որ պայմանավորվածությունների մասին վերջին հանդիպումներից հետո նման հիշատակում չէր կատարվել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով, անկախ ամեն ինչից, հայտարարությունը դեկլարատիվ է, բայց դեկլարատիվ հայտարարությունները ևս իրենց տրամաբանությունն ունեն:

«Այս հայտարարությունը հասկանալու համար պետք է փորձենք հասկանալ, թե տարածաշրջանում ի՞նչ է կատարվում: Տարածաշրջանում շատ լուրջ փոփոխություններ են սկսվել: Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերություններն են հետզհետե սրվում: ԱՄՆ–ում շատ կարևոր դատավարական պրոցես է գնում՝ կապված Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի շատ խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ: Սա չափազանց անհանգստացնում է Թուրքիայի ղեկավարին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով նաև Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը, ինչը ևս անհանգստացնում է Էրդողանին:

«Այս մեծ կոնտեքստում պետք է հասկանանք, որ տարածաշրջանը մտնում է ավելի լուրջ «տուրբուլենտության» շրջան: Տատանումների շրջան է մտնում, և այս ֆոնին Ադրբեջանը գոնե դեկլարատիվ առումով համաձայնում է քննարկել Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց կատարմանը կտրուկ դեմ էր: Սա նշանակում է, որ մտնում է ինչ–որ սառեցման շրջան: Ադրբեջանը չի ցանկանում կտրուկ շարժումներ անել, մինչև հասկանալի լինի, թե մեր տարածաշրջանում ինչ է կատարվում»,– ասաց Ս. Դանիելյանը:

Այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշ հայտարարություններով ուզում են ԼՂ հարցում բարձրացնել ՌԴ–ի դերը, քաղաքագետը նկատեց. «Սա երկու բան կարող է նշանակել: Դիտարկենք հատկապես Էրդողանի հայտարարությունը, թե ՌԴ–ի կարծիքը շատ կարևոր է Ղարաբաղի հարցի լուծման գործում: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասը ՌԴ–ին ազդեցության գոտի է ճանաչում: Եվ այն, որ ՌԴ–ի ազդեցությունը շատ մեծ է հատկապես ՀՀ–ի վրա, այստեղ որևէ նորություն չկա:

Մյուս կողմից՝ ՌԴ–ի նշված դերը որոշակիորեն սահմանափակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործոնով: Եռանախագահող երկրներն ինչ–որ առումով վերահսկողություն են ձեռք բերել: Երկրորդը: Մյուս կողմից՝ Ադրբեջանում Էրդողանից մեծ սպասելիքներ կան և էրդողանը նման ձևով արդարացման փորձ է անում Ադրբեջանի առաջ. այնուամենայնիվ, խնդիրն իր ազդեցության գոտուց դուրս է, ինչ կարողանում՝ անում են, բայց ավելին չեն կարող անել, բայց ՌԴ–ն կարծես հարցը լուծելու մեծ ցանկություն չունի: Սրանք էրդողանի մտքերն են»:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ բանակցությունները սկսել են պարբերական բնույթ կրել, և հարցին՝ այս համատեքստում ի՞նչ իրավիճակ է հայկական կողմի համար, խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություն կա՞, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Բոլորը հասկանում են, որ հարցը խաղաղ լուծում չի կարող ունենալ: Թեկուզ միայն այն պատճառով, որ Ադրբեջանում հակահայկական հիստերիան այնքան խորն է, ըստ որի՝ որևէ խաղաղ քայլ իրենք չեն կարող անել:

Իսկ հայտարարությունները շատ կոնկրետ նշանակություն ունեն: Արտաքին լսարանի համար ասվում է, որ պետք է խաղաղ լուծվի, որովհետև գերտերությունները նման խնդիր են դրել և ամեն անգամ շեշտում են այդ մասին: Իսկ ներքին առումով Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ իրենք ռազմական ճանապարհով այդ հարցը կլուծեն, և որևէ զիջման չեն գնա: Երկակի ստանդարտ է գնում, և հակահայկական պրոպագանդայի սրության պատճառով Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող զիջումների գնալ»:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, քաղաքագետն ընդգծեց. «Ադրբեջանի առաջ որևէ ուժային գործողություն չանելու վերաբերյալ շատ կոշտ պահանջներ են դրված: Դրանք կան նաև Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մեջ, համաձայն որոնց պետք է դիտորդների քանակն ավելացվի նաև շփման գծում: Այս պատճառով Ադրբեջանին այլ քայլ չի մնում, քան ժամանակ շահելը, և հետո տեսնել, թե ինչ է լինելու: Իսկ թե ինչ է լինելու, ինչպես սկզբում նշեցի, կախված է տարածաշրջանային զարգացումներից: Ենթադրելի է, որ շատ անսպասելի շրջադարձեր կարող են լինել»:

 

Աննա Բադալյան

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян