Google-ը 300 ստրատոստատ Է արձակում Համացանցի տարածման համար
ОБЩЕСТВОGoogle կորպորացիան վերնոլորտ Է ուղարկում հելիումով լցված շուրջ երեք հարյուր օդապարիկներ, որոնց միջոցով մեծ արագության ինտերնետ-միացում կապահովի Երկրի հեռավոր եւ դժվարամատչելի շրջանների հետ:
Ընկերությունը հուսով Է, որ արդեն հաջորդ տարի կկարողանա ծավալել ստրատոստատների գլոբալ ցանց, ինչը թույլ կտա տվյալների անընդհատ հաղորդում եւ դրանց մշակում ապահովել ամբողջ աշխարհում:
Առաջին հերթին Google-ը ցանկանում Է Համացանցի բաշխում ապահովել Ինդոնեզիայի հեռավոր շրջաններում. ավելի քան 250 միլիոն բնակչությամբ այս երկրում համաշխարհային սարդոստայն մուտք ունի սոսկ 42 միլիոն օգտատեր:
Այնուհետեւ, ինչպես սպասվում Է, հաղորդող ապարատների փորձարկումներ կանցկացվեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ եւ Բրազիլիայի տարածքում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



