Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սոն է
СПОРТՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում հայտնի է:
«London chess classic»-ի հաղորդմամբ հաջորդ` 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Մյուս զույգերն են. Ադամս-Նեպոմնյաշչի, Նակամուրա-Կարլսեն, Վաշիե-Լագրավ-Կարուանա, Անանդ-Կարյակին:
5 տուրից հետո Ֆաբիանու Կարուանան ունի 3,5 միավոր: 2,5 միավոր ունեն Վաշիե-Լագրավը, Սոն, Նակամուրան, Նեպոմնյաշչին, Ադամսը, Կարլսենը, Արոնյանը:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը:
«London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



