Ավտովթար Երեւանում. Toyota-ն մխրճվել է ճանապարհին կայանված КамАЗ-ի մեջ
ОБЩЕСТВОԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:30-ի սաhմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 FQ 855 համարանիշի եւ Toyota Corolla մակնիշի 540 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ Toyota-ն էլ մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ մինչ այդ բախվելով նույնպես ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280 մակնիշի 71 QP 777 համարանիշի ավտոմեքենային:
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



