Ереван, 08.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կառավարությունը գումար է հակտացրել ԼՂՀ-ում Ագրարային համալսարանի ուսումնաարտադրական բազայի շինարարության համար

МЕЖДУНАРОДНОЕ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան նիստի օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցին: & laquo;Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը, որում Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:

Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատումը և պայմանագրերի կիրարկման որակը:

Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում` սահմանային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը՝ 50 ժամը հասցնելով 3 ժամի: Այս ցուցանիշով երկիրը 58-րդ հորիզոնականից տեղափոխվել է 29-րդ:

ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

Ընկերությունների հիմնադրման առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների թվում է, 189 տնտեսությունների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում: Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա համաշխարհային առաջատար երկիր Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջին հաշվով կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում դրա համար բավարար է ընդամենը 7 օրը:

Միաժամանակ, պետք է հիշենք, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, և սա պետք է լինի մեր բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Այս ոլորտում մեր հանձնառությունները լինելու են իմ անձնական հսկողության ներքո: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին՝ մամուլին մանրամասն ներկայացնել զեկույցի արդյունքները, ինչպես նաև մեր ծրագրերն ու անելիքներն այս ոլորտներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքին կհատկացվի 16100.0 հազար դրամ գումար՝ ռմբակոծության հետևանքով  համայնքի բնակիչներին խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու համար: Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն: Այգեհովիտ գյուղում ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակո րդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Այդ համայնքի բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16100.0 հազար դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել  խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:

Շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  Մասնավորապես, սահմանվում է, որ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվության գործընթացի ներմուծմամբ դյուրացվում են հանրապետո ւթյան տարածքում բազմաթիվ անավարտ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի նկատմամբ իրավունքների օրինական ձևակերպման, նրանց հետագա կառուցման և ավարտման աշխատանքները: Բացի այդ, նշված պայմաններում բարձրացվում է կառուցապատողների քաղաքաշինական կարգապահությունը` ստեղծելու շահագործման համար լիարժեք, պիտանի կենսագործունեության միջավայր: Վարչապետը տեղեկացրել է, որ  այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվելու: «Ես բազմաթիվ տեղեկատվություններ եմ ստանում, որ  ավարտական ակտերը ստանալու համար ինչ-որ խնդիրներ են հարուցվում համապատասխաÕ ¶ գերատեսչության ղեկավարների կամ աշխատակիցների կողմից: Ընդհանրապես, այս մասով մենք մի քանի անգամ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ նման որևէ հարց պետք է չառաջանա: Դրա համար խնդրում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել. շատ խիստ եմ լինելու: Իհարկե, ես հիմա ուսումնասիրում եմ այդ տեղեկատվությունների իսկությունը, եթե իրականությանը համապատասխանեց, ապա նման մարդիկ մեր շարքերում տեղ չեն ունենալու»,-նշել է Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով բոլոր շահագրգիռ մարմիններին մասնակցել խորհրդակցությանը:

Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն իրականացվում են քաղաքաշինական քաղաքականության բարեփոխումներ` կառուցապատմանն ու տարածական զարգացմանն առնչվող հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման ուղղությամբ: Դրան են միտված նաև  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք արժանացել են կառավարության հավանությանը: Մասնավորապես, օրինագծերի նպատակն է ձևավորել համայնքնÕ �րում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազա` դրանց մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման լծակների ամրագրման, օրինակ՝ միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, ինչպես նաև տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի հաստատման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի երկարաձգման միջոցով: Անդրադառնալով հարցին՝  վարչապետը նշել է, որ խնդիրը պետք է ուշադիր քննարկել բոլոր շահագրգիռ մարմինների հետ, այդ թվում Երևանի քաղաքապետի, մարզպետների, լսել  բոլոր առաջարկները  և  նոր որոշում ընդունել:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի  ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության հարկային միջավայրը՝ նրանց ազատելով չարդարացված հարկային պարտավորությունների բեռից: Օրինագծով առաջարկվո ւմ է սահմանել, որ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հետ վերադարձման ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հետ վերադարձման համար գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

Գյուղատնտեսության որոշ ուղղությունների զարգացման համար առավել բարենպաստ հարկային միջավայր ձևավորելուն է միտված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի նպատակն է ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող` մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելերի, ինչպես նաև ջերմոցների իրացումն ԱԱՀ-ից ազատելն է:

Կառավարության հավանությանն է արժանացել «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերով սահմանվում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորվում  նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Անդրադառնալով օրինագծերին գործադիրի ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով քÕ �ղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ներկայացնում է հիշյալ նախագիծը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր:

Այն այս տեսքով արժանացել է թե´ միջազգային կառույցների և թե´քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավանությանը:

Ցանկանում եմ առանձնացնել այս նախագծով առաջարկվող մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ոչ միայն ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, այլ նաև  նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը:

Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ ինչպես հասարակական կազմակերպությունների ինքնուրույնության, այնպես էլ ֆինանսական կայունության համար:

Նախագծում կարևոր շեշտադրում է արվել նաև հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության բարձրացմանը, ընդ որում հստակ տարանջատում է նախատեսվել հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության և այլ աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության միջև: 

Եվ վերջապես, հասարակական կազմակերպությունների առցանց գրանցման հնարավորության ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում հասարակական կազմակերպությունների հիմնադրման և քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման համար»:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը:

Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ տվել է բացասական եզրակցություն: Ներկայացված նախագծերի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն և  լրացում կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես,  սահմանելով, որ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ` գործող կարգավորմամբ խախտվում է քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն, գործող իրավակարգավորումն իրավաչափ է, առկա է օրենքի կիրառման գործող պրակտիկա, որով լիարժեք ապահովվում են քաղաքացիների իրավունքները:

Օրենքի նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Կառավարությունը հավանություն է  տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 112 մլն 970 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Նոր վարկային ծրագիրը, որի ընդհանուր գումարը կկազմի 50 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է իրականացնել 2016-2019 թվականների ընթացքում: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80 տոկոս՝ 40 մլն ԱՄՆ դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20 տոկոս՝ 10 մլն ԱՄՆ դոլար) համաֆինÕ �նսավորմամբ: Նոր վարկային ծրագրի  նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները (շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ) վերականգնելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսական նշանակության ճանապարհային ցանցը:

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ-ի և Միջազգային Զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրին: Ծրագրի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը՝ իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Մասնավորապես, ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցությ ան տեսքով աջակցություն կտրամադրվի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին, կբարելավվեն հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում ջրամատակարարման և ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ծրագիրը, նշել է , որ պետք է հետամուտ լինել այն արագ իրականացնելու համար:

Գործադիրը համաձայնություն է տվել  «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի» կնքման առաջարկությանը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցությունը կարող է նպաստել հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղվա ծ հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔԶՄԿ-ի կարգավիճակի մասին»  համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կազմակերպության նպատակը միգրացիայի բնագավառում նորարարական, համապարփակ և կայուն քաղաքականությունների մշակումն ու իրականացումն է: Կազմակերպությունն ուսումնասիրում է առկա և հիմնավոր միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպայի ընդունող պետություններ, հետևում և վերլուծում  միգրանտների ծագման հիմնական երկրներում իրա վիճակը, մշակում միջոցներ: Կազմակերպությունը ներկայումս համագործակցում է ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելով սահմանների կառավարման, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիկինգի և միգրացիայի կառավարման ծրագրեր: Համաձայնագրով կարգավորվում են Հայաստանում ՄՔԶՄԿ –ի կարգավիճակի , արտոնությունների հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջազգային կենտրոնն իրավունք կունենա հիմնել իր ներկայացուցչությունը Հայաստանում:

Համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև  միջազգային օդային հաղորդակցությունների ոլորտում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակի երաշխավորման  նպատակով կառավարությունը համաձայնություն է տվել  «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: 

Էլեկրաէներգիայի նոր և նախորդ սակագների փոխհատուցման համար կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (յուրաքանչյուրը հավասար չափով) մինչև 2016թ. հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչÖ ‡ 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կփոխհատուցեն հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ): Որոշմամբ, ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում: Միաժամանակ առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական  ցանցեր» ՓԲԸ-ին՝ սպառած էլեկտրական էներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել Հանձնաժողովի կողմից Õ �աստատված սակագներից 6,93 դրամ/կվտժ  նվազեցված չափով:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «2015 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում, որով կկարգավորվի  2015թ.-ի նոյեմբեր-2016թ. հունվար ամիսների ընթացքում ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:

Գործադիրն ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշում: Կարգով հաստատվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին տրամադրվող պաշտպանության տեսակները, պաշտպանության տրամադ րման հիմքերը: Մասնավորապես, սահմանվում են պաշտպանության ենթակա անձի նկատմամբ իրականացվող պաշտպանության հետևյալ միջոցները՝ անձնական անվտանգության ապահովում, գույքի կամ բնակության վայրի պահպանություն, վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների տրամադրում, պաշտպանության ենթակա անձի անձնական տվյալների պաշտպանություն, պաշտպանության ենթակա անձի ժամանակավոր տեղափոխում անվտանգ վայր:

Կառավարության որոշմամբ հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության խնամք և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների հաստիքային միավորների չափորոշիչները և սահմանվել են այդ կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումները:

Գործադիրը սահմանել է «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը: Դրանով կարգավորվում են մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի հաշվառման և մաքսային մարմիններին այդ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում բարձրագույն կրթության զարգացման գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է 20000.0 հազար դրամ հատկացնել ԼՂՀ-ում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնաարտադրական բազայի շինարարության համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ  գումար է հատկացվել նաև Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Ուսումնարանի շենքը կառուցվել է 1972թ-ին և մինչ օրս չի վերանորոգվել:

Կառավարության որոշմամբ պետական գյուղատնտեսական քոլեջը վերակազմակերպվել և  միացվել է Հայաստանի ազգային  ագրարային համալսարանին, ինչը կնպաստի քոլեջում մասնագետների  պատրաստման մակարդակի բարելավմանը, ուսումնական գործընթացի  անխափան իրականացմանը:

 

Завершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом Царукяном