Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Անողը վաղուց կաներ

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը

 

Պարոն Եղիազարյան, օրերս երկրի նախագահը ՏԻՄ ղեկավարների առաջ ելույթ ունեցավ ու ասաց, որ այլևս չպետք է գողանան և պետք է ապրեն իրենց արդար աշխատանքով: Դա ձեզ հույս ներշնչո՞ւմ է, որ մեր երկրում բացասական երևույթները կվերանան:

– Հույս կներշնչեր, եթե նա այդ ամենն ասեր ուղիղ տասը տարի առաջ: Ասեր, որ պետք է չթալանեն, որ պետք է չգռփեն, որ պետք է այլանդակություններ չանեն:

Բայց գնալուց երեք ամիս առաջ ասում է, որ՝ ի՞նչ: Այսինքն՝ մեզ լսել է տալիս, որ ինքն ուզում է երկիրը կանգնեցնել լրիվ նոր ճանապարհի վրա՞:

 

Այսինքն՝ որ չգնա, մնա վարչապետ:

– Իհարկե, որ մնա: Որպեսզի մեզ ասի՝ 2040–ին կլինենք 4 միլիոն: Որ այլևս թալան չի լինելու, որ դատավորներն արդար որոշումներ կկայացնեն, որ հարյուր հազարավոր եվրոներ այս մեր սակավ բյուջեից էլ չի փոխանցվելու սխալ դատավարությունների հետևանքով: Այսպես է՝ սրանք պատվերով որոշումներ են կայացնում, հետո եվրադատարանը մեծ տուգանքներ է նշանակում, և, չգիտես, թե ինչո՞ւ, դրանք վճարվում են ոչ թե դատավորների, այլ՝ ՀՀ քաղաքացիների հաշվին:

Հիմա՝ ի՞նչ. տասը տարի էր անհրաժեշտ հասկանալու համար, թե արդարություն է հարկավոր, որպեսզի երկիրն անապատ չդառնա՞: Որ հայաստանցին չթողնի–չփախչի՞ իր հայրենիքից:

 

Դե, ասում են ՏԻՄ–ը կայացման ընթացքի մեջ էր, դրա համար էլ վերապահումներով էինք մոտենում:

– Ի՞նչ վերապահումներ են դրանք: Երբ մարդասպանը երկու ամիս է նստում, իսկ անմեղ մարդը՝ տարիներով:

 

Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ եթե մնա վարչապետ, ապա երկրի համար այս–այս դրական բաներն է անելու, բայց մեր երկրում իշխանության ձևավորման հարցում ե՞րբ է ժողովուրդը գործոն դառնում, ո՞վ է նրա կարծիքը հաշվի առնում:

– Այդ ամենով հանդերձ, վերջին հաշվով հաշվի առնվում է: Բայց միաժամանակ ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանն ինչ–որ դրական բան անելու է: Որովհետև անողը վաղուց կաներ: Այս մի բուռ երկիրը կարգի բերելու համար մի առանձնակի ջանասիրություն էլ հարկավոր չէր:

Տոտալ անարդարություն: Բանտերը լցված են անմեղ մարդկանցով: Հենց պաշտոնական վիճակագրությամբ ամեն երրորդ մարդը գտնվում է աղքատության ուղղակի ճիրաններում: Իսկ իրականում ամեն երկրորդ մարդն է աղքատ:

Հիմա խոստացել է 2040 թվականին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի: Բայց այդ խոստումն ի՞նչ արժե իրականության դեմ հանդիման:

Գնացեք ու Գյումրիում տեսեք իրական ողբերգություն. մարդիկ ապրում են որդնած տնակներում: Եվ նույնիսկ ձմռանն այդ տնակները տաքացնելու հնարավորություն չունեն: Այն դեպքում, երբ վերջին ընտրությունների ժամանակ խոստացել էր, թե մեկ տարի հետո Գյումրի քաղաքում այլևս տնակների մեջ մարդ չի ապրելու:

Հիմա այսքանից հետո էլի նոր խոստումնե՞ր է տալիս: Եվ ինչո՞ւ հավատանք դրանց:

 

Եթե մենք, այնուամենայնիվ, նախաձեռնենք այն բարեփոխումները, որոնք ներառված են Հայաստան–ԵՄ համաձայնագրում նաև, պետք է սկսենք հիմիկվանի՞ց, թե դրանք պետք է ձեռնարկենք 2018 թվականի ապրիլից հետո:

– Այդ բարեփոխումները պետք էր ձեռնարկել երեկ չէ, առաջին օրը: Նրա ղեկավարման տարիներին, ըստ վիճակագրական տվյալների, 350000 մարդ լքել է Հայաստանը: Իսկ իրականում այդ թիվը կարող է հասնել կես միլիոնի:

Ի վերջո, մարդիկ հո լավ կյանքից չէ՞, որ թողնում ու փախչում են երկրից:

 

Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի հեռանկարը մոտակա ժամանակահատվածի համար:

– Հեռանկարը տեսնում եմ Աստծո հույսով: Որ մենք կպրծնենք այս դժոխքից: Ես հավատացած եմ, որ Աստված թույլ չի տա, որ Հայաստանը կործանվի:

 

Բայց իշխանության փոփոխմամբ մեր երկրում ամեն հարց կլուծվի՞:

– Այն, ինչ հանրապետական կուսակցությունը թողել է իր հետագծում, այնքան ծանր բեռ է, որ միանգամից չեն կարող հարցերը լուծվել: Մեկից, կախարդական փայտիկի շնորհիվ դատավորները արդարացի որոշումներ չեն կայացնելու: Կախարդական փայտիկով մեր քայքայված, ջլատված տնտեսությունը մեկեն ոտքի չի կանգնի:

Մենք պետք է համաժողովրդական, համահայկական կոչ հնչեցնենք: Անենք այն, ինչ արվեց Հնդկաստանում, երբ անկախացան: Պետք է հայտարարվի, որ ոչ մի հայ օտարի ապրանք չգնի, որ մեր սպառողը բավարարվի Հայաստանում արտադրվող ապրանքատեսակներով: Որպեսզի զարգացնենք մեր տնտեսությունը, ոտքի կանգնեցնենք մեր միջին ու մանր բիզնեսը: Որպեսզի արդարությունը թևածի Հայաստանում:

Եվ այդ ժամանակ արդեն մարդիկ հետ կվերադառնան: Եվ այդ խոստման անհրաժեշտությունն էլ չի լինի, թե 2040–ին Հայաստանում կապրի 4 միլիոն մարդ:

 

Գոհար Սարդարյան

 

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО