Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լուսիկ Ագուլեցի. «Տատս քոչվոր ադրբեջանցիներին լավաշ թխել ու տոլմա եփել էր սովորեցնում»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ու անջնջելի պատմություն կրողները շարքից

 

ՅՈՒՆԵՍԿՕ–ն հայկական ավանդական տոլման, ի վերջո, որակեց որպես ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվել է, թե տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը:

Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշման վերաբերյալ իր յուրահատուկ հակափաստարկն ունի: Այն անջնջելի պատմություն է, որի կրողը նաև նկարչուհին է: Հայկական ավանդական տոլմայի պատմությունը նկարչուհուն տեղափոխեց ծննդավայր՝ Նախիջևանի Գողթն գավառի Ագուլիս քաղաք:

«Ես Ագուլիսում եմ ապրել, ուր ամբողջ շրջապատն ադրբեջանցիներ էին: Այնտեղ հազարից ավելի հայկական տներ կային, և չկար մի տուն, որտեղ հայկական թոնիր չլիներ: Ամեն մի տուն 12–14 սենյակ ուներ, և այդ սենյակները շատ մեծ էին ու նման էին պալատների: Այնտեղ բոլորը հարուստ էին: Առևտրականներ էին ապրում, ու բոլորի երեխաները սովորում էին Ֆրանսիայում, Եվրոպայում, Լազարյան ճեմարանում: Շատ հաճախ հետ չէին վերադառնում Ագուլիս:

Հետզհետե Ագուլիսի երիտասարդությունը պակասեց: Իսկ այդ հարուստ հայ տներում ծառայում էին ադրբեջանցիները: Մենք ունեինք 12 սենյակ, որոնք լցված էին ամենաթանկարժեք գորգերով ու այլ իրերով: Գեղեցիկ այգիներ ունեինք, պահեստներ, որոնք լցնում էինք ամենաթանկարժեք չրերով: Հետո հայրս էլ գնաց օտարություն... Երեք օրում թուրքերը գրավեցին Ագուլիսը, իսկ հայ աղջիկներին տարան Թավրիզ ու մեկ ոսկով վաճառեցին: Ագուլիսում ինչ կար, մնաց ադրբեջանցիներին: Այդ ընթացքում պապս ու տատս վերադարձան Ադրբեջան:

Տատս այդ քոչվոր ադրբեջանցիներին լավաշ թխել, տոլմա ու ապուր եփել էր սովորեցնում: Հասարակ ապուր չէին կարողանում եփել: Սովորեցնում էր նաև կար անել, նոտաներ ու երաժշտություն»,– «Փաստ»–ի հետ զրույցում պատմեց նկարչուհին՝ հիշելով նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպը:

«Գրքում նա գրում է փոքրիկ աղջիկ Լուսիկի ու իր Հայկանուշ տատի մասին: Հայկանուշն իմ տատիկն է, Լուսիկը՝ ես: Եթե ադրբեջանցին է գրում հայի մասին, ով թուրքի ոջլոտ երեխային է լողացրել, ինչի՞ մասին է խոսքը: Էլ ի՞նչ խոսք կարող է լինել տոլմայի մասին: Մի ազգ, որը քոչվոր է, չի կարող նստակյաց կյանք վարող ժողովուրդներին հատուկ ճաշատեսակը ներկայացնել այնպես, ինչպես մյուս ազգերն են ներկայացնում: Նրանք գաղափար անգամ չունեն՝ տոլման ինչ է:

Տատս սովորեցնում էր, քուֆթա եփել, կամ՝ միսը ծեծել, տերևի մեջ դնել ու ճաշ եփել: Բայց տատս իրավունք չուներ լավաշ թխելուց ձեռք տալ խմորին: «Հարամ» էին համարում այն, որ տատս կարող է ձեռք տալ լավաշին: Առավոտյան ժամը 4–ին հինգ թրքուհի գալիս էին ու խմոր անում: Տատս ցույց էր տալիս, թե որքան ալյուր, ջուր, թթխմոր լցնեն: Այսպես հաց թխել, ճաշ եփել ու առհասարակ՝ արհեստ սովորեցին: Նրանք շատ բան սովորեցին հայերից»,–նշեց Լ. Ագուլեցին՝ ընդգծելով, որ սա միայն իր տատի պատմությունն էր, մինչդեռ նման շատ պատմություններ կան:

«Ինչքան ծառայեցին հայերի տներում՝ այդքան էլ սովորեցին: Ասում են չէ՝ թուրքին մի հավատա:

Նրանք կխոնարհվեն այնքան, մինչև դու խոնարհվես: Հենց խոնարհվեցիր՝ յաթաղանը վզիդ կգա»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե մենք թերացա՞նք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն նման որոշում ընդունեց, նկարչուհին պատասխանեց. «Մենք ուշ ենք գլխի ընկնում: Մենք մեր հարևաններին չենք ճանաչում: Տատս ու պապս 50 տարի ապրել են, չեն իմացել, որ իրենք էլ պետք է այնտեղից դուրս գան: Նրանք ամեն ինչ անում էին, շատ մտերիմ էին նրանց հետ, ամեն ինչ սովորեցնում էին: Տատս պահեց լամուկին, լողացրեց, կերակրեց, բայց լամուկը մեծացավ ու տնից հանեց իրեն: Շատ ցավալի է, իր տնկած ծառի, իր հողի տերը չդարձավ: Նրանից է, որ մենք հավատում ենք...»:

Լուսիկ Ագուլեցին շեշտեց, որ շատ այլազգիներ առաջին հերթին իրենց ճաշատեսակներն են ներկայացնում. «Մենք ևս պետք է առաջինը ներկայացնեինք: Ինչպես չինացին է իր սուշին ամբողջ աշխարհին ներկայացնում, մենք էլ մեր տոլմայի մասին պետք է հիշեցնենք: Պետք է բոլորն իմանան, որ այն մերն է»:

 

 

Աննա Բադալյան

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»