Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում
СПОРТԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 19-29-ը մասնակցելու է Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Կարևորագույն այս ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հոկտեմբերի 21-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտևի մինչև նոյեմբերի 2-ը: Ծաղկաձորյան հավաքից 1 շաբաթ անց` նոյեմբերի 9-ին երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կուղևորվի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտե ղ կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը: Արտասահմանյան հավաքը կտևի 10 օր:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 բռնցքամարտիկ: