Վարչապետ. «Մեղրի» ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ–ի, ԵՄ–ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է
ЭКОНОМИКАՄեղրիի ազատ տնտեսական գոտին բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է՝ հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները: Այդ մասին Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ազատ տնտեսական գոտի բացելը նույնիսկ գործի կեսն էլ չէ, դա պահանջում է ռեգուլյար աշխատանք:
«Մեր մտադրություններն ու տրամադրությունը բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որ ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որ ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որ մենք ունենք ԵԱՏՄ–ի հետ, Եվրամիության հետ, մեր հարևան Իրանի հետ, այլ երկրների հետ, շատ լավ հարթակ է, որպեսզի բիզնեսը զարգանա»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



