Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատիժը չի նվազեցնում բռնության փորձերը

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

 

– Պարոն Հարությունյան, հերթական ահաբեկչական խումբը վերջերս գաղտնազերծվեց: Նման խմբերի այսքան առատությունն ինչի՞ հետ է կապված:

– Առաջինը՝ ես չեմ կարծում, որ գաղտնազերծվել է: Որովհետև այն հրապարակային գործող ինչ–որ խումբ է եղել սոցիալական կայքում: Գաղտնազերծել կարելի է ասել որևէ գաղտնի գործող խմբավորում բացահայտելու դեպքում: Երկրորդը՝ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ սկսել են մտածել, որ երկրում օրինական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով, իշխանություն փոխել հնարավոր չէ:

Եվ այս հուսահատությունից շատերն այն եզրակացությանն են հանգում, որ պետք է բռնություն կիրառելու միջոցով՝ ոչ օրինական ճանապարհով երկրում ինչ–որ բան փոխեն: Իմ կողմից, իհարկե, նման մոտեցումը դատապարտելի է: Բայց փաստն այն է, որ օր օրի այդպես մտածող մարդկանց թիվն ավելանում է: Եվ այս ամենի մեղքն իշխանություններինն է: Քանզի երկրում հարկավոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ այդ կարգի մտքերով տարված մարդիկ հնարավորինս քիչ լինեն:

 

– Իսկ դա ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում մեր պետության ու պետականության համար:

– Ընդհանրապես, շատ վտանգավոր է կամայական բռնությունը: Ցանկացած բռնության կոչ ինքնին ընդունելի և արդարացված չէ, և այն կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների, եթե, Աստված չանի, իրականություն դառնա: Իսկ այս մասին առաջին հերթին պետք է մտածեն իշխանությունները: Նրանք պետք է երկրում ձևավորեն այնպիսի մթնոլորտ ու ստեղծեն այնպիսի իրավիճակ, որպեսզի նման մտադրություն ունեցող մարդկանց թիվն օր օրի պակասի:

 

– Մեզ մոտ պատժի պրոցեսներ են ընթանում: Նկատի ունեմ Սասնա ծռերի զինված, բանդայի դատավարությունները: Տարօրինակ չէ՞, որ այս ամենը չի վախեցնում մարդկանց:

– Բոլորովին տարօրինակ չէ: Մարդկության պատմությունն է ցույց տալիս, որ պատիժն ու հալածանքները չեն, որ կանխում են այդ կարգի զարգացումները: Ընդհակառակը, նման զարգացումները կարող են կանխվել միմիայն երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու, քաղաքացու ընտրության իրավունքը հարգելու, մարդու իրավունքները պաշտպանելու ճանապարհով:

Այնպես որ, երբ օրենքի դաշտն ավելի հաստատուն և ընդարձակ կլինի մեր երկրում, այն ժամանակ այդպես մտածող մարդկանց թիվը կպակասի: Բռնությունները, հալածանքները, դատավարություններն ու դատապարտումները նման գործողությունների միտում ունեցող մարդկանց թիվն ի վիճակի չեն պակասեցնել:

 

– Նշանակում է՝ այս ամենի հիմքը քաղաքական է:

– Միմիայն քաղաքական է: Երբ որ մարդիկ իշխանությունը փոխելու համար բռնության կոչեր են անում, դրա հիմքը քաղաքական է: Եվ եղած պրոբլեմները քաղաքական հարթության մեջ էլ պետք է լուծվեն: Եվ էլի եմ կրկնում այս ամենի վերաբերյալ պետք է մտածեն իշխանությունները: Նրանք, ովքեր գտնվում են իշխանության ղեկին:

 

– Վարուժան Ավետիսյանը բանտից հոդվածաշարեր է գրում ապագաղութացման վերաբերյալ: Կարելի՞ է այս երկու հարցերը կապել իրար և նույն ուղղության մեջ դիտարկել:

– Վարուժանը կապում է, ուրեմն կարելի է կապել: Մարդիկ կան, որ կապում են, մարդիկ կան, որ չեն կապում:

 

– Այսինքն՝ մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածությո՞ւնն էլ է նպաստում, որպեսզի երկրում նման իրավիճակներ առաջանան:

– Վարուժանի դեպքում այդպես է. նա այդ երկու համատեքստերը՝ ներքին և արտաքին քաղաքական համատեքստերը կապում է իրար: Եվ նման մտածողներ, անշուշտ, կան:

 

– Մեր երկիրը շրջանակային համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: Այս փաստն ինչ–որ ձևով կբեռնաթափի՞ երկրում ստեղծված իրավիճակը:

– Ստորագրումից առաջ, նաև ստորագրելիս, ինչպես նաև ստորագրելուց հետո իշխանություններն իրենց ստորագրությունը պետք է հարգեն: Եվ առաջնորդվեն այն չափորոշիչներով, որոնք թելադրում է եվրոպական աշխարհը: Եթե նրանք չեն հարգի իրենց որոշումը և չեն փորձի տվյալ չափորոշիչները դնել մեր քաղաքական և հասարակական կյանքի մեջ, ապա մեր երկրում կշարունակվի ամեն ինչ այնպես, ինչպես որ հիմա է:

Եվ այս վտանգները, որոնց մասին խոսում ենք, կպահպանեն իրենց գոյությունը: Իսկ եթե իշխանությունները եզրահանգումներ կանեն, իրենք կփոխվեն և կփորձեն փոխել նաև մեր իրականությունը, քաղաքական մեր դաշտը, ապա այդ ժամանակ արդեն բոլորովին այլ բանի մասին խոսակցությունը կընթանա:

 

– Իսկ ինչպե՞ս եք դիտում մեր երկրում ընթացող դատավարությունները, որոնք ձևով քրեական են, իսկ բովանդակությամբ՝ քաղաքական:

– Ես ընդհանրապես չեմ համարում, որ տեղի են ունենում դատավարություններ: Դրանք դատավարություններ չեն: Իշխանությունները ոչ թե դատավարություններ են կազմակերպում, այլ ցուցադրում են շոու: Եվ արդարադատության կայացման մասին հնարավոր չէ խոսել՝ հետևելով դրանց:

 

Գոհար Սարդարյան

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию