Դիզայներ և մոդել Անչոկն իր գործը համարում է եկամտաբեր. կայացավ նրա՝ տղամարդկանց հագուստի նոր հավաքածուի շնորհանդեսը
ЛАЙФԴեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մոդել, դիզայներ Անչոկի՝ տղամարդկանց հագուստի աշուն-ձմեռ հավաքածուի շնորհանդեսը և «Անչոկ ֆեյշն» բրենդի մեկամյակը: Past.am-ի հետ զրույցում Անչոկը նշեց, որ արդեն 10 տարի է, ինչ աշխատում է որպես մոդել, բայց մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է։
«Մանկուց եմ երազել է ունենալ նորաձևության սրահ, արդեն մեկ տարի է՝ իմ երազանքն իրականացել է»,-պատմեց նա: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ միջոցառումը կազմակերպել է սիրով և ոգևորությամբ, դժվարություններ չեն եղել:
Հարցին՝ աշխատանքը եկամտաբե՞ր է, Անչոկը պատասխանեց. «Նախ՝ ասեմ, որ սա ինձ համար սիրելի աշխատանք է:Ես ամեն առավոտ մեծ սիրով գնում եմ աշխատանքի և երեկոյան գոհացած գնում եմ տուն: Իհարկե, շատ հաճելի է, երբ սիրված աշխատանքը նաև եկամտաբեր է լինում, ինչը կա իմ դեպքում»։
Դերասան Արամ Ավետիսյանը, որը ներկայացնում էր դիզայների աշխատանքները, իր հիմնական մասնագիտությանը զուգահեռ է զբաղվում մոդելային գործով: Նա հայտնեց, որ Անչոկի հետ համագործակցում է առաջին անգամ: «Քասթինգով եմ անցել: Քասթինգին մասնակցում էին 100-ից ավել տղաներ, սակայն ընտրվեց12 մոդել: Ցուցադրությանը ներկայացվեցին հետաքրքիր զարդանախշերով սվիտերներ և վերնաշապիկներ»,- նշեց Արամը:

1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



