Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլները կազատվեն ավտոկայանատեղի տեղական վճարից
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու անդամները հավանություն են տվել 2018թ. տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու որոշման նախագծին, համաձայն որի էլեկտրամոբիլները կազատվեն ավտոկայանատեղի տեղական վճարից: Հարկ է նշել, որ Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։
Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



