Մանկապարտեզների տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն՝ մի շարք խմբերի երեխաների համար
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու անդամները հավանություն են տվել Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018թ. սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություններ կիրառելու որոշման նախագծին:
Ըստ այդմ, տեղական վճարի նկատմամբ կկիրառվի զրոյական դրույքաչափ, եթե երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում, ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է, օրինական ներկայացուցիչներից մեկը ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն է իրականացնում, Երևան քաղաքում զոհված զինծառայողի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է: Սույն որոշումը տարածվում է նաև սիրիահայ ընտանիքների երեխաների վրա:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



