Ի՞նչ ֆիլմ դիտել Ամանորին
ВИДЕОԱմանորյա տոնական օրերին դրական լիցքեր կարելի է ստանալ ոչ միայն հարազատների, բարեկամների, ընկերների հետ շփման, այլ նաև լավ ֆիլմեր դիտելու միջոցով: Ահա ամանորյա 5 ֆիլմ, որոնք կապահովեն ձեր տոնական տրամադրությունը:
Նոել (Noel 2004)
Կան մարդիկ, ովքեր կարող են տոնական օրերին իրենց երջանիկ զգալ` ուղղակի հիանալով ամանորյա զարդարանքներով, և կան մարդիկ, ովքեր թվում է թե վաղուց կորցրել են երջանիկ լինելու իրենց հույսը: Ֆիլմի հերոսները չորս տարբեր մարդիկ են, ովքեր Ամանորին պատահաբար հանդիպում են միևնույն վայրում` հիվանդանոցում: Սակայն նրանք անգամ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց կյանքն այդ հանդիպումից հետո փոխվելու է…
Արձակուրդ փոխանակումով (The Holiday 2006)
Ֆիմի հերոսուհիներից մեկը ապրում է Անգլիայում, իսկ մյուսը Հարավայի Կալիֆորնիայում: Նրանց երկուսի կյանքում էլ դժվարություններ են հանդիպում. հերոսուհիներից մեկի սերն անպատասխան է մնում, իսկ մյուսը պարզում է, որ իր սիրելին իրեն դավաճանում է: Ամանորին ընդառաջ հերոսուհիները որոշում են դիմել կտրուկ փոփոխությունների: Պատահական գտնելով միմյանց համացանցում` նրանք որոշում են փոխանակվել բնակության վայրերով և Ամանորը դիմավորել բոլորովին նոր միջավայրում…
Թագ Սուրբ Ծննդին (Crown for Christmas 2015)
Նյու Յորքի հյուրանոցներից մեկում մաքրուհու իր աշխատանքից ազատվելուց հետո ֆիլմի հերոսուհի Ալին անսպասելիորեն Եվրոպայում աշխատելու հրավեր է ստանում: Հետագայում պարզվում է, որ Ալին աշխատելու է իրական դղյակում` որպես արքայադստեր դաստիարակ: Թեպետ արքայադուստր Թեոդորան իր մոր մահից հետո դժվարությամբ էր լեզու գտնում մարդկանց հետ, Ալիին հաջողվում է շահել արքայադստեր սիրտը և ոչ միայն…
Ինտուիցիա (Serendipity 2001)
Ֆիլմի հերոսն ու հերոսուհին պատահաբար հանդիպում են Նյու Յորքում, երբ երկուսն էլ ցանկանում են գնել ձեռնոցների միևնույն զույգը: Չնայած նրան, որ երկուսն էլ արդեն ունեն կյանքի ընտրյալներ, նրանք որոշում են այդ երեկո միասին անցկացնել: Արդեն բաժանվելիս նրանք կանգնում են երկընտրանքի առաջ. շարունակել հարաբերությունները, թե՞ վերադառնալ իրենց ընտրյալների մոտ: Այս ժամանակ ֆիմի հերոսուհի Սառան հետաքրքիր լուծում է առաջարկում…
Իրական սեր (Love Actually 2003)
Ֆիմի հերոսները 10 տարբեր մարդիկ են, այդ թվում՝ ռոք երգիչ, գրող, Մեծ Բրիտաիայի վարչապետ, ովքեր Ամանորին ընդառաջ շտապում են իրականացնել իրենց ծրագրերը: Որքան էլ տարբեր թվան ֆիլմի հերոսները և որքան տարբեր լինեն ծրագրերը, Ամանորին ընդառաջ նրանց բոլորին միավորելու է մեկ ընդհանուր բան…