Հայ հայտնիների բիզնեսները (տեսանյութ)
ВИДЕОՀայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին չի բավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։
Հաճախ նրանք եկամուտի կողմնակի աղբյուր են փնտրում և բիզնես հիմնում։ Երբեմն այդ բիզնեսը համապատասխանում է իրենց նախասիրություններին, երբեմն` պարզապես լրացուցիչ գումար աշխատելու միջոց է։
Նարբեն և Աստղիկը ժամանակին ունեին հարսանիքների կազմակերպմամբ զբաղվող ընկերություն։ Հիմա նրանք հիմնել են հագուստի խանութ։
Դավիթ Աղաջանյանը թողարկել է թևնոցների իր հավաքածուն, որի դիզայնով ինքն ու սիրելին՝ երգչուհի Աննա Դովլաթյանն են զբաղվում։
Արմինկան Երևանում ուներ գեղեցկության իր սրահը։ Նրա` ԱՄՆ տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին վաճառել է այն։ Նա ունի նաև իր ատելյեն և այժմ զբաղվում է հագուստի դիզայնով։
Արամեն տարիներ առաջ իրականացրեց իր երազանքն ու հիմնեց սեփական կարաոկե ակումբը։
Հովհաննես Ազոյանն ունի իր գինետունը։ Մոտ մեկուկես տարի է, ինչ այն գործում է։
Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։
Շարունակությունը՝ այստեղ