Հայկական շոու բիզնեսի «օլիգարխները»
ЛАЙФՀայկական շոու բիզնեսում մի ազդեցիկ շերտ կա, որի հետ բոլոր երգիչ-երգչուհիներն ընկերություն են անում, սակայն, նրանց աչքից թաքուն, պահը չեն կորցնում վարկաբեկել այդ շերտի ներկայացրած արվեստը, այն է՝ ռաբիս երաժշտությունը: Ու որքան էլ մեր էստրադային դեմքերը փորձեն համոզել լսարանին, որ իրենք բարձր ճաշակ ունեն, դրա համար էլ ռաբիս չեն երգում, հոգու խորքում նրանցից շատերն են երազում ունենալ վերոհիշյալ ժանրի լավագույն ներկայացուցիչների ունեցածի գոնե կեսի կեսը: Այո, պահանջված են, հեղինակավոր ու, որ ամենաառանցքայինն է, հարուստ են, շա՜տ հարուստ:
Ստորև հայկական շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող հայտնիների շարքն է, որում բոլոր ընդգրկվածները, դե իհարկե, հայկական ռաբիսն են ներկայացնում:
Թաթա Սիմոնյան
Այս երգիչը հայկական շոու բիզնեսի նախահայրերից է: Նա միշտ կար՝ շոու բիզնեսից առաջ էլ, օրոք էլ: Թաթայի հոնորարների մասին այնքան է խոսվել, որ արդեն դժվար է տարբերել լեգենդն իրականությունից, սակայն այն փաստը, որ Թաթան հայկական ռաբիսի բոլոր ժամանակների արքան է, միանշանակ է:
Հայկ Ղևոնդյան
Սպիտակցի Հայկոյի կոնսերվատորիական կրթության մասին ազգն իմացավ այն ժամանակ, երբ անձամբ Գրիգորիչը հիացմունքով խոսեց իր աշակերտի մասին, ու նշեց, որ Հայկի դիապազոնով երգիչը հանգիստ կարող էր օպերայի բեմերը զարդարել: Սակայն Սպիտակցին, ինչպես և ցանկացած խելացի մարդ, հասկացավ, որ պետք է աշխատել «պահանջարկը ծնում է առաջարկ» սկզբունքով և որոշեց ռաբիսին անդավաճան մնալ, քանի որ դժվար թե հայկական հարսանիքներում ինչ-որ մեկի մտքովն անցնի օպերային արիայի տակ խորոված մատուցել:
Թաթուլ Ավոյան
Թաթուլի անձի էպոտաժային լինելը միշտ ավելորդ հետաքրքրություն է առաջացրել երգչի հանդեպ: Թաթուլը մի անգամ խոստովանել է, որ իրականում ինքը ոչ թե ռաբիս, այլ ջազ է սիրում: Հավատում ենք, բայց, ափսոս, որ հենց Թաթուլի երգերի շնորհիվ շատերը մանուկ տարիքից այդպես էլ մեծանում են նրա մատուցած երաժշտության տակ ու երազում մի օր դուետ երգել Թաթուլի հետ:
Արմենչիկ
Պատանի տարիքում ժողովրդական երգերով ասպարեզ մտած Արմեն Գոնդրաչյանը, նույն ինքը՝ Արմենչիկը, ԱՄՆ-ում բնակվող այն հայ հայտնիներից է, ում համար ռաբիս երաժշտությունը դարձավ կյանքի բոլոր երազանքներին հասնելու ոսկե բանալին: Երգիչը այնքան պահանջված է, որ հարսանիքներին ու խնջույքներին նրա երգելու պատվերը պետք է անել ամիսներ առաջ: Ահա այդքան հագեցած է նրա գրաֆիկը:
Շարունակությունը՝ այստեղ