Բաշկիրիայում հայերի վրա հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում
МЕЖДУНАРОДНОЕԱնվտանգության տեսախցիկը ձայնագրել է Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29-ի գիշերը ավտոսպասարկման կետում գտնվող 7 հայի վրա հարձակման պահը:
LifeNews-ը հրապարակել է անվտանգության տեսախցիկի տեսագրությունը:
Դրանում երևում է, թե ինչպես է ավտոսպասարկման կետին մոտեցել մեքենան, ապա դարպասից ներս են մտել գլխարկներով մարդիկ՝ քայլելով Ա. Սարգսյանի և մյուսների կողմը: Տեսախցիկի ֆիքսած ժամից երևում է, որ մոտ 5 րոպեում նրանք իրականացրել են հարձակումը և փախուստի դիմել:
Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29-ի գիշերը սպանվել էավտոտեխսպասարկման կետի տերը` Ա. Սարգսյանը: Նա մահացել է գլխին ստացածվնասվածքի պատճառով Սալավատի քաղաքային կենտրոնական հիվանդանոցտարվելուց հետո: Վիրավորվել են ևս վեց հայեր` Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս.Գրիգորյանը, Ա. Մամլոյանը, Ա. Ավետյանը և Ա. Ակուլյանը: Նրանք այժմ գտնվում ենհիվանդանոցում, ծանր վիճակում: Տեղեկություններ կան, որ վիրավորներից երեքըվերքեր են ստացել որովայնային հատվածում, մյուս երեքը` մարմնի տարբերհատվածներում, ևս մեկը` գլխի:



