Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Զրույց հավատով ապագայի ու լավ լինելու վստահության մասին

КУЛЬТУРА

«Փաստի» հյուրն է երգահան Գուսան Հայկազունը

 

– 2017 թ., ըստ Ձեզ, ինչպիսի՞ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցանք:

– Տարին այնքանով էր լավ, որ սահմանում համեմատաբար խաղաղ էր, թեկուզ սա վերջնական խաղաղություն չէր: Կցանկանայի վերջնական լիներ՝ կա՛մ վերջնական խաղաղություն, կա՛մ վերջնական՝ հաղթական պատերազմ:

Այնուամենայնիվ, մնացած ոչ մի բանում ես լավ բան չեմ տեսել: Գարնանը դեռևս վստահություն կար Կառավարության, Ազգային ժողովի նկատմամբ, ժողովուրդն իր ձայներն էր տվել և սպասում էր լավ բանի, սակայն ոչ մի դրական բան ես չտեսա՝ աղքատությունն ու թանկացումներն ավելացան:

Լավից–վատից, դժվարությամբ ես կարողանում եմ ապրել, բայց այս խեղճ ժողովո՞ւրդը: Շուրջդ նայում ես՝ լացդ գալիս է, որ այդպիսի մարդիկ, երեխաներ կան: Ես լավ բան չտեսա այս տարի, նույնը չեմ սպասում հաջորդ տարի: Ես, իհարկե, վատատես չեմ, մեր ժողովրդի, մեր երկրի ապագային հավատում եմ, պայքարող տեսակ եմ ու վստահ եմ, որ լավ է լինելու, պարզապես հիմա է շատ վատ:

 

– Այս տարի երկրում քաղաքական կարևոր իրադարձություններ տեղի կունենան՝ վարչապետի, նախագահի ընտրություններ: Ըստ Ձեզ, տարբերություն կա՞, թե ով կլինի վարչապետ, կոնկրետ ինչ–որ մի թեկնածուի ընտրվելու դեպքում ժողովրդի համար լավ կամ վատ կլինի՞:

– Հասկանալով, գիտակցելով այս ամենը, տեսնելով, որ Սահմանադրություն փոխեցին միայն մի նպատակով, որ նախագահը, հանրապետականը մնան, ես կարծում եմ, որ ոչինչ չի փոխվելու, միշտ ասել եմ՝ պետք է համակարգը փոխվի. հարուստը հարստանում է, աղքատն՝ աղքատանում:

 

– Ասում եք, շուրջը նայում եք՝ աղքատություն է, մյուս կողմից էլ Նոր տարվա օրերին ցանկացած խանութ մտնելիս տեսնում էինք, որ ասեղ գցելու տեղ չկա: Մարդիկ աղքատ են, հնարավորություն չունեն, բայց տարվա այդ վերջին օրը ծանրաբեռնված սայլակներով դուրս են գալիս խանութներից:

– Դա ընդամենը սովորության հետևանք է: Ամեն մարդ ցանկանում է լավ երևալ, իր երեխան տեսնի, որ լավ են, հարևանից չտարբերվեն: Ես իհարկե նման բան չեմ անում, ինձ համար ամեն օր էլ Նոր տարի է: Ամեն օր մենք ուտում ենք այն, ինչ ունենք, առնում ենք այն, ինչ որ պիտի ուտենք: Պիտի այդ ամենը վերանա, մենք այնքան լավ տոներ ունենք, Նավասարդն ու Վահագնի ծնունդը չի նշվում ժողովրդի կողմից, մենք ունենք Վարդավառ, որ չեն նշում ինչպես պետքն է:

 

– 2019 թ. ամանորյա հանգստյան օրերը կկրճատվեն: Ի՞նչ եք կարծում, դա կնպաստի քիչ գումար ծախսելուն, քանի որ քիչ ժամանակ կունենան հյուր գնալու և հյուր ընդունելու համար:

– Անպայման կազդի ու ճիշտ բան է դա, թե չէ 15 օր տոն էինք նշում:

 

– Ձեր 2017 թ. ստեղծագործական հաջողությունների մասին կխոսե՞ք: Ի՞նչ նոր ձեռքբերումներ ունեցաք նախորդ տարի և ի՞նչ նոր ծրագրեր ունեք այս տարվա համար:

– Նախորդ տարի իսկապես հաջողված տարի էր ինձ համար, որովհետև մի քանի կարևոր երգեր գրեցի: Բացի այդ, իմ երեսուն տարիների աշխատանքի արդյունքը՝ «Հայեր, միացե՛ք» երգարանը կարողացա տպագրել, որտեղ տեղ են գտել իմ ստեղծագործությունների 70–80%–ը:

Իմ գործունեությունը ոչ թե 1–2 ավել կամ պակաս երգ գրելն է, այլ այն, որ ես անընդհատ մարդկանց մեջ եմ. դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում տարբեր միջոցառումների են ինձ հրավիրում: Անընդհատ ազգայինը տարածելու, ոգի տալուն է ուղղված իմ գործը:

Մի հետաքրքիր բան ասեմ, որտեղ ինձ հրավիրում են, գնում եմ, այնտեղ է լինում նաև Կոմանդոսը՝ մշակույթի և պատերազմի համադրություն, ամեն տեղ իրար հետ ենք, շատ լավ եմ ընդունում դա:

Այս տարի վերջին գրածս երգը կոչվում էր «Վերջ տվե՛ք, տղե՛րք, էդ ի՞նչ եք անում», որով դիմում եմ մեր օլիգարխներին, պաշտոնյաներին, ովքեր քանդում են երկիրը, հերիք է, վերջացրե՛ք:

 

– Լսո՞ւմ են, արձագանքո՞ւմ:

– (Ծիծաղում է): Համացանցում դրել եմ, գրված է հակակոռուպցիոն երգ, պայքարում եմ կոռուպցիայի դեմ երգով: Արձագանք չկա, մեկը կլսի, մեկը՝ ոչ: Աղմուկ էլ չհանեց, ոչ մեկին չի հետաքրքրում:

 

– Ձեզ պես ստեղծագործողին չե՞ն խանգարում մասնագիտական աշխատանքը կատարել:

– Որքան էլ քննադատում եմ, քննադատական երգեր գրում, ոչ ոք ինձ բացասական բան չի ասում, ընդունում են, որ ճիշտ եմ: Քծնվող արվեստագետներից չեմ, լավին լավ եմ ասում, վատին՝ վատ:

 

– Ձեր տեսակով ապացուցում եք, որ մարդ կարող է լինել Ձեր պես` նորմալ աշխատել ու սիրված լինել:

– Այո՛, սիրված եմ, չեմ մեծամտացել: Ընդ որում, հարուստներն ու պաշտոնյաները նույնպես սիրում են ու ընդունում, բայց չեն օգնում, որպեսզի ես ստեղծագործելու համար չմտածեմ, թե վաղն ինչ պիտի անեմ:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества