Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵԱՏՄ-ԵՄ մրցավազքի նոր փուլ

БЛОГ

Արմեն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում ԵԱՏՄ երկրների միջև ինտեգրացիոն նոր մեխանիզմների քննարկումները դեպի գործնական փուլ են թևակոխում: Խոսքը ֆինանսական կարգավորման և փոխադարձ վճարումների հարցերում միասնական մոտեցումներին է վերաբերվում, որի կարևորության գիտակցումն, անշուշտ, առկա է, ինչի մասին տարբեր առիթներով արտահայտվել են միության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի ղեկավարները: Միասնական արժույթին անցնելը ինտեգրացիայի ամենաբարձր դրսևորումներից է, ինչն առկա է ԵՄ-ում:

Վերը նշված անցումը միասնական եվրոյին այդ միությունում պահանջեց մոտ երկու տանսմյակ նախապատրաստական շրջան: ԵԱՏՄ-ի դեպքում նույնպես միասնական արժույթը մոտ ապագայի հարց չէ: Միության ներսում փոխշահավետ համագործակցությունը ենթադրում է գործնական քայլեր ձեռնարկել արժութային քաղաքականության առումով: Հայաստանի մոտեցումը այս հարցում արտահայտել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը` սեպտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գրոդնո քաղաքաում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որտեղ անդրադարձ է եղել ֆինանսական շուկայի կարգավորմանը:

ՀՀ գործադիրի ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի դոլարիզացիայի կրճատման եւ փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով իրականացման արագացման ուղղությամբ: Այդ առումով նա կարեւորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջեի ռազմավարական նշանակության ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու գաղափարը:

Օրերս ականատես եղանք այն փաստին, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում վերահաստատել է այդ երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինը: ՌԴ նախագահին կից վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության և էկոլոգիական անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա կարեւորել է ռուսական վառելիքաէներգետիկ համակարգի արտադրանքին վերաբերվող գործարքներում ռուբլու ուժեղացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ սկսելը:

ՌԴ նախագահը ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության ներսում նավթի եւ նավթամթերքների գները սահմանվում են դոլարով կամ դոլարային համարժեքով, նա անթույլատրելի և երկրի օրենսդրության հակասող է համարել նման մոտեցումը: ՌԴ նախագահն անդրադարձել է նաև գործընկեր երկրների հետ ազգային արժույթներով հաշվարկների անհրաժեշտությանը: Վլադիմիր Պոտինը շեշտել է, որ Ռուսաստանի հետ ակտիվ առեւտուր իրականացնող երկրների հետ գործարքների ժամանակ պետք է ավելի լայնորեն կիրառել ազգային արժույթները: Նա տեղեկացրել է, որ մշտական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ դրա շուրջ և պետք է ձգտել անցնելու նման հաշվարկների:

Կարելի է փաստել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մոտեցումն այս հարցում, համընկնում է Հայաստանի մոտեցմանը և մեր երկրի տնտեսական շահերին: Հայաստանի վարչապետի առաջարկը ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու մասին, ակնհայտ է, որ վերաբերվում էր հենց վառելիքաէներգետիկ համակարգին, ավելի կոնկրետ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազին:

Հարկ է նշել, որ խոսքը դոլարային համարժեքով, բայց ռուբլով վճարելու մասին չէ, այլ հենց ռուբլով սահմանվող գազի գնի մասին, ինչի արդյունքում կնվազի դոլարի փոխարժեքի տատանումից գազի գնի կախվածությունը թե Ռուսաստանի թե Հայաստանի, այդ թվում ներքին սպառողների համար:

Ճիշտ է, կարող է հարց առաջանալ ռուսական ռուբլու տատանումների հնարավոր ազդեցության մասին, սակայն, այդ և ցանկացած այլ դեպքում, երկու երկրները ավելի հեշտությամբ կարող են փոխհամաձայնեցված լուծման հանգել, զերծ լինելով դոլարի վարքագծի անմիջական ազդեցությունից:

Գաղտնիք չէ, որ դոլարիզացիայի բարձր մակարդակը` որպես մեր տնտեսության մտահոգիչ խնդիր, մեկ անգամ չէ, որ արձանագրել են միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Մյուս կողմից էլ` կոնկրետ Հայաստանի համար, դա հնարավորություն կստեղծի զերծ մնալ հավելյալ քանակությամբ դոլար ձեռք բերելուց` այդ նույն միջազգային կազմակերպություններից վերցրած վարկերն և դրանց տոկոսները մարելիս, որն, ինչպես հայտնի է կատարվում է դոլարով:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри