Լևոն Արոնյանը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի առաջնությունից
СПОРТՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունից:
«Հայաստանը լավ հավաքական ունի: Մեր ընտրանին պայքարում է առաջին հորիզոնակաների համար: Հուսամ, այս անգամ մենք կկարողանանք Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալ»,-Արոնյանի խոսքը մեջ է բերում Chess-news կայքը:
Արոնյանը խոսել է նաև աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասին, մասնավորապես, փաստելով. «Երդվում եմ, որ թագի համար պայքարում ինձ դեռ կտեսնեք...Կարծում եմ, որ ես ուժեղագույնն եմ»,-ասել է Արոնյանը:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատիԵվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդեսկգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանըև Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամհանդես< i> կգա հավաքականի կազմում: