«Վիեննայի քառյակը» ցուցակներ Է փոխանակել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ
МЕЖДУНАРОДНОЕ«Վիեննայի քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա) հանդիպման մասնակիցները հոկտեմբերի 30-ին ցուցակներ Է փոխանակել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ, որոնք կարող են մասնակցել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ ապագա հանդիպումներին: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Երեկ Ռուսաստանը «քառյակի» հանդիպմանն իր գործընկերներին Է փոխանցել ընդդիմության այն գրեթե բոլոր խմբերի անվանումներով ցուցակը, որոնց հետ մենք շփվում ենք, որոնց հետ մենք պատրաստ ենք շփվել, որոնց կարելի Է հրավիրել միջսիրիական հանդիպումների: Սաուդցիները մեզ տվել են իրենց ցուցակը, ամերիկացիներն առայժմ խոստանում են»,-ասել Է Բագդանովը:
Նա նշել Է, որ «Վիեննայի քառյակի» հոկտեմբերի 29-ի հանդիպմանը քրդական հարցն առանձին չի արծարծվել: «Ո՛չ, որպես այդպիսին այդ հարցը չի քննարկվել,-ասել Է նա:-Պարզապես մենք ելնում ենք այն բանից, որ քրդական տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները պետք Է անպայմանորեն մասնակցեն Սիրիայի շուրջ բանակցություններին»:
Ռուսաստանը պաշտպանում Է Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման գործընթացին Սիրիայի ազատ բանակի ներգրավումը, բայց առայժմ չի հասկանում՝ ով Է այն ներկայացնելու, հավելել Է Բոգդանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



