Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Հունվարի 11–ին տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը առանձնահատուկ շեշտադրել է շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Բացի այդ, ընդգծվել է նաև դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտության մասին:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո հետաքննական մեխանիզմների, մասնավորապես նաև դիպուկահարներին շփման գոտուց դուրս բերելու մասին բազմիցս է խոսվել, սակայն առաջընթաց այս առումով այդպես էլ չի արձանագրվում:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն»–ի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ շատ լավ է, որ Հայաստանն անընդհատ այդ հարցը բարձրացնում է ԵԱՀԿ–ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Սա ճիշտ քաղաքականություն է, բայց մենք գիտենք պատճառը, ըստ որի այդ առումով տեղաշարժ չկա: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը չի համաձայնում շփման գծում թուլացնել լարվածությունը: Դիպուկահարների հարցը վաղուց է շոշափվում, իսկ Վիեննայի պայմանավորվածություններից հետո էլ խոսվեց շփման գծում սարքավորումներ տեղադրելու մասին, որոնք կֆիքսեն, թե ով առաջինը խախտեց զինադադարը: Խոսվեց նաև վստահության մթնոլորտի ստեղծման մասին: Բայց Ադրբեջանը չի համաձայնում՝ տեղաշարժ չկա Ադրբեջանի քաղաքականության պատճառով: Մենք չպետք է համաձայնենք վերականգնել բանակցային գործընթացը՝ մինչև վստահության մթնոլորտ չստեղծվի: Սրա մեջ է նաև շփման գոտուց դիպուկահարների դուրս բերումը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նշված համատեքստում քաղաքագետն ընդգծեց, որ անցած տարի ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ՀՀ–ի և Ադրբեջանի նախագահների Ժնևում տեղի ունեցած հանդիպումները բանակցություններ չէին:

«Խոսքը Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու, վստահության մթնոլորտի ստեղծման մասին էր, որոնք հետագայում բանակցություններին վերադառնալու հնարավորություն կստեղծեին: Բանակացությունները կարող են սկսվել, միայն եթե կյանքի կոչվեն Վիեննայի պայմանավորվածությունները»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե բացի նրանից, որ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները, չի ցանկանում շփման գոտուց դուրս բերել դիպուկահարներին, այս հարցում չկա՞ արդյոք նաև միջազգային ճնշման անհրաժեշտությունը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Միջազգային ճնշում լինում է այն ժամանակ, երբ միջազգային հանրության մոտ կա կոնսոլիդացիա: Ես այդ կոնսոլիդացիան չեմ տեսնում: Չեմ տեսնում, որ ԱՄՆ–ի, Եվրոպայի և Ռուսաստանի մոտեցումները համընկնեն:

Այսօր ԱՄՆ–ՌԴ, ՌԴ–Եվրամիություն շրջանակներում առկա են բարդ հարաբերություններ: Իսկ եթե այդ մեծ խաղացողների մոտ ընդհանուր և կոշտ մոտեցում կամ կամք չկա, ոչ ոք էլ չի ճնշի: Ռեալ ճնշում Ադրբեջանի կամ Հայաստանի վրա չկա: Եվ այդ համատեքստում տեղաշարժ ևս չեմ տեսնում: Այո, Ղարաբաղյան հարցում կարծես թե հակասություններ չկան թե՛ ԱՄՆ–ի և Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ–ի կամ Եվրոպայի միջև: Հակասություններ կարծես չկան, բայց չկա նաև թելադրելու կամք:

Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը, Եվրամիությունն ու ԱՄՆ–ն հստակ տեսնում են, թե Ղարաբաղյան հարցն ինչ լուծում պետք է ստանա: Ընդհանուր առմամբ, այո, ուզում են, որ խաղաղ լուծում լինի, դեմ են, որ պատերազմ լինի: Այդուհանդերձ չեմ կարող ասել, որ նրանք հստակ տեսնում են, թե կոնկրետ ինչ ձևով պետք է լուծվի Ղարաբաղյան հարցը, որ ըստ այդմ էլ ճնշեն կողմերին: Եվ եթե դրսից ճնշում չկա, Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությունը կշարունակի»:

 

Աննա Բադալյան

 

AFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуВ 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»