Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հունվարի 10–ին ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկացի ճանապարհորդների համար հրապարակել է զբոսաշրջային լրամշակված տարբերակ՝ բաղկացած չորս խմբից: Առաջին խմբում ներառվել են ամենաանվտանգ երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը, Ուկրաինան ու Ադրբեջանը՝ երկրորդ խմբում, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանցագործությունների կամ քաղաքացիական անհնազանդությունների զոհ դառնալ: Ռուսաստանը, Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը և մի քանի այլ երկրներ էլ ընդգրկվել են երրորդ խմբի մեջ, որտեղ այցելությունները խորհուրդ է տրվում հետաձգել: Չորրորդ խմբում էլ ներառված է Աֆղանստանը, որտեղ առհասարակ խորհուրդ չի տրվում գնալ:

Թուրքիա մեկնելուց խուսափելու ամերիկյան հայտարարությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին կոչ է արել երկրի քաղաքացիներին խուսափել ԱՄՆ մեկնելու մտադրությունից:

Հնարավոր է, որ այս հայտարարությունները միտումնավոր արված լինեն՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ–ն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Այսպիսի փոխադարձ հայտարարություններին ինչպիսի գնահատական կարելի է տալ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: Քաղաքագետը ասաց, որ ցանկացած հայտարարության հիմքում, դիվանագիտական հարթությունում որոշակի մոտիվացիաներ կան, որոնք պայմանավորում են տվյալ պետությունների ազգային, պետական շահերի իրացումը:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԱՄՆ քաղաքացիների համար անվտանգ երկիր լինելու հանգամանքին, նշեց, որ Հայաստանը ահաբեկչական սպառնալիքի տիրույթում գտնվող երկիր չէ, այստեղ ներքին սպառնալիքներ չեն եղել, եթե համեմատենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական գործընթացներ, վերջին շրջանում ավելի հաճախ Թուրքիայում՝ կապված աշխարհագրական դիրքի հետ:

«Միևնույն ժամանակ հարցը նաև դիվանագիտական է, որովհետև վերջին շրջանում տեսնում ենք Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը և շահերի հակադրումը թուրքական կողմից արևմտյան, առաջին հերթին՝ ԱՄՆ–ի հետ վարած քաղաքականության համատեքստում: Հարաբերությունները վատթարանում են, քանի որ մերձենում են Ռուսաստանի հետ:

Թուրքիան որքան էլ փորձում է հակաարևմտյան, հակաամերիկյան քաղաքականություն իրականացնել, խոսքը գնում է Էրդողանի քաղաքականության մասին, պետք է հաշվի առնել մեկ բան՝ Թուրքիան չպետք է մոռանա, որ ՆԱՏՕ–ի անդամ է հանդիսանում, և նրա ռազմական քաղաքականությունը այս տեսանկյունից առանցքային հարցերի շուրջ չի կարող էականորեն հակադրվել արևմտյան քաղաքականությանը, հակառակ դեպքում՝ բավական բարդ խնդիրների առջև կկանգնի Թուրքիան, ով ՆԱՏՕ–ին դաշնակցում է ու նրա անդամ հանդիսանում»,– ասաց Օրդուխանյանը:

Հարցին, թե այսպիսի փոխադարձ հայտարարություններով կսահմանափակվե՞ն, թե հետագա զարգացումներ կլինեն, պատասխանեց, թե սրանք Էրդողանին հատուկ հռետորաբանական հայտարարություններ են հայելային դիվանագիտության սկզբունքով՝ դուք մեզ, մենք ձեզ: Ըստ մեր զրուցակցի՝ այս հակասությունները վերջին շրջանում շատ ավելի ընդգծված են նահանգների և Թուրքիայի քաղաքական հարաբերություններում:

«Դեռ հռետորաբանություն է: Եթե Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի կոնկրետ է ամերիկյան քաղաքականությունը, մենք տեսնում ենք սանկցիաներ, ապա Թուրքիայի նկատմամբ դեռ այս նույն բուռն միտումը սանկցիաների կիրառմամբ չի նկատվում, որովհետև նրանք դաշնակիցներ են ՆԱՏՕ–ի շրջանակներում:

Դեռևս բացառապես հռետորաբանությամբ են սահմանափակվում, բայց դա չի նշանակում, որ այս միտումը չի կարող ինչ–ինչ հանգամանքների առկայության պարագայում փոփոխվել: Եթե Թուրքիան շարունակի իր հակաարևմտյան, հակաամերիկյան քաղաքականությունը, բնականաբար շատ ավելի կոշտ գործոն–մեխանիզմներ կկիրառվեն նրա նկատմամբ»,– հավելեց Օրդուխանյանը:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян