Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
МЕЖДУНАРОДНОЕՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 2-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնակցելու է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը:
Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



