Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գերմանիայի պետական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ չի փոխվում. Ժիրայր Քոչարյան

МЕЖДУНАРОДНОЕ

 Գերմանիայի պետական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ փոփոխության չի ենթարկվել եւ, ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ եթե Գերմանիայի խորհրդարանը որեւէ բանաձեւ ընդունի, ապա բովանդակությունը լինելու է լղոզված եւ ոչինչ չասող: Տեսակետը Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանհանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ,հայագետ Ժիրայր Քոչարյանինն է: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, Քոչարյանը վստահ է, որ այս տարի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը չի քննարկվի: Նրա ունեցած տեղեկություններով չի բացառվում, որ հարցը օրակարգ մտնի 2016-ին, սակայն մեծ է հավանականությունը, որ նոր բանաձեւում էլ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը կբացակայի:

Քոչարյանը հիշեցնում է, որ թուրքական լոբբինգը շատ ուժեղ է Գերմանիայում: Բացի այդ, արդեն երկու դար է Գերմանիան եւ Թուրքիան դաշնակիցներ են: «Օրինակ` 1955թ. Գերմանիան ընդունեց ՄԱԿ-ի ցեղասպանությունների դատապարտման կոնվենցիան, իսկ երկու տարի անց, ՆԱՏՕ-ի կազմում հսկայական գումարներ հատկացրեց թուրքական բանակին: Գերմանա-թուրքական հարաբերությունները ամուր թելերով կապված են գրեթե բոլոր ոլորտներում եւ այդ երկրում ապրող 4 միլիոն թուրքերը լուրջ ազդեցություն են ունենում երկրի արտաքին քաղաքականության վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարցի առ նչությամբ»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ իրականում Գերմանիայի հետ աշխատանքը պետք է ավելի սերտանա, քանի որ եթե պետական մակարդակում դիրքորոշման փոփոխությունը շատ հստակ չի երեւում, հասարակական եւ գիտական մակարդակում շատ հստակ է: Բեռլինում բնակվող Քոչարյանը հիշում է, որ եթե տասնամյակներ առաջ իրեն հարցնում էին «Մի՞թե դեռ հայեր կան աշխարհում», այսօր անգամ նրա բժիշկն է հետաքրքրվում, թե թուրքերը երբ են ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Սա կարեւոր բան է, եւ սրա վրա պետք է աշխատել»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ իրականում միայն Õ �րսի աչքով է հեշտ թվում հանգամանքը, որ Գերմանիան հեշտությամբ է ընդունել Հոլոքոստը:

Քոչարյանը փաստում է, որ իրականում դա արվել է հրեական համայնքի եւ միջազգային  գերտերությունների ճնշմամբ: Հայագետը հիշում է, որ դեռեւս խորհրդային տարիներին, Բեռլինում երկար ժամանակ քննարկում էին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արձանի տեղադրումը, եւ հարցն անընդհատ ձգձգվում էր ամենատարրական պատճառաբանությամբ: «Այսինքն, այնպես չէ, որ հարցը միանշանակ է ընդունվել բոլորի կողմից: Հայաստանն էլ պետք է կարողանա ճնշումներ գործադրել, պետք է ներգրավվի միջազգային կազմակերպություններին, որպեսզի հնարավոր լինի հասնել Թուրքիայի կողմից Հայո ց ցեղասպանության ճանաչմանը»,- ասաց Քոչարյանը:

Հայագետը շեշտում է, որ եթե Բունդեսթագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարեւոր կլինի, քանի որ Գերմանիան ԵՄ-ի խոշորագույն պետություններից մեկն է,  եւ նրա ազդեցությունը շատ մեծ է:  Բացի այդ, այդ կերպ Գերմանիան նաեւ պատասխանատվության իր մասնաբաժինը կկրի Հայոց ցեղասպանության համար: Գերմանիան ամենամեծ դեսպանատունն ուներ Կոստանդնուպոլսում եւ 15 հյուպատոսարաններ խոշոր քաղաքներում: Ի վերջո, կան արխիվներ այն մասին, որ երբ տեղեկացրել են, թե հայերի հետ ինչ է կատարվում, Բեռլինից պատասխանել են. «Թուրքերը մեր կարեւոր դաշնակիցն են եւ պÕ �տք է մնան մեզ հետ մինչեւ 1-ին համաշխարհային պատերազմի ավարտը»,- հիշեցնում է Քոչարյանը` հավելելով, որ Գերմանիայում գործող հայկական կազմակերպությունները պետք է միայնակ չգործեն, նրանք պետք է համախմբվեն, ինչպես գերմանացի մտավորականների, այնպես էլ հույների, ասորիների հետ եւ միասին բարձրացնեն Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հարցը:

Այս տարի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ, որին մասնակցել է նաեւ երկրի նախագահը:Բունդեսթագը մեկ անգամ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը եւ բավական երկար ելույթներից հետո բանաձեւի ընդունումը հետաձգել:Այնուհետեւ եւս երկու անգամ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Բունդեսթագը կրկին հետաձգում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւի ընդունումը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագը 2005-ին ընդունել է բանաձեւ, որտեղ, սակայն, խոսում է Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի մասին: Բանաձեւը չի պարունակում «ցեղասպանություն» եզրույթը:

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян