Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել»

ПОЛИТИКА

Էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու, գրում է «Փաստ» օրաթերթը

 

2017 թվականի ավարտին սահմանային լարվածության նվազմանը զուգահեռ 2018 թ. մեկնարկն առանձնացավ սահմանային լարվածության աճով: Ադրբեջանական կողմը կրկին դիմեց սադրանքների: Արդյունքում 2018 թ. սկզբին հայկական կողմը սահմանին զոհ և վիրավորներ ունեցավ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սահմանային լարվածության աճը այսպես է բացատրում.

«Սա դիրքային պատերազմի առանձնահատկությունն է: Մենք չունենք խաղաղության պայմանագիր: Աշխարհագրորեն էլ դիրքերն այնպես են դասավորված, ըստ որի հայկական կողմը շատ հանգիստ է և լեռներին ապավինած կարող է պաշտպանվել: Իսկ ադրբեջանցիներին էլ միշտ գայթակղում է գրոհելը:

Այսօրվա իրավիճակը, խաղաղության բանակցում կոչված, բայց իրականում գոյություն չունեցող գործընթացը անհամություններ անելու գայթակղություն է ստեղծում, ինչն էլ անում է Ադրբեջանը: Հայությունը պետք է հասկանա Ադրբեջանի դիրքորոշումը: Նրանք հյուծման քաղաքականություն են վարում: Գրոհում են, բայց չեն հաղթում, շրջափակումը շարունակում են՝ մինչև արտագաղթը կսպառի ամեն ինչ: Սա է իմաստը:

Իսկ այդ հարաբերական խաղաղությունը կապված է այն փաստի հետ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որոշ տեխնիկական միջոցների շնորհիվ դիվերսիաներ իրականացնելն ավելի է դժվարացել: Բայց հայկական կողմը պետք է հիշի, որ ադրբեջանական կողմը նորից շատ ակտիվ վերազինվում է, ինչը պատերազմի է տանում: Իսկ խաղաղությունը ոչինչ չպետք է նշանակի: Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, լինելու է էսկալացիա և այն անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու, կրկին իջնելու է ու բարձրանալու:

Մեզ հանգիստ չեն թողնելու, մինչդեռ հայկական կողմն ինքը չպետք է հանգիստ թողնի նրանց: Բայց հայկական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ եթե նրանք ոչինչ չանեն, ոչինչ չանել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նշվածը սխալ քաղաքականություն է, որը հանգեցրեց ապրիլյան պատերազմի:

2018 թ. նշանավորվելու է մի շարք իրադարձություններով: ՀՀ 100–ամյակ, Արցախյան շարժման 30–ամյակ, Սումգայիթի ջարդերի 30–րդ տարելից: Ադրբեջանում էլ սպասվում են նախագահական ընտրություններ: Հարցին, թե ադրբեջանական կողմն արդյո՞ք նոր սադրանքների չի դիմի, քաղաքագետը նկատեց. «Սադրանքներ լինելու են ամեն օր, քանի որ չկա խաղաղության պայմանագիր»:

Ղարաբաղյան հարցի շուրջ 2017 թ.–ին հանդիպումներ եղան, որոնք այդպես էլ իրական բանակցությունների որակումը չստացան: Նշված դիտարկմանն ու հարցին, թե 2018թ. բանակցությունների վերսկսման տեսլականը կա՞, քաղաքագետը պատասխանեց.

«Ոչ: Արցախյան հարցը խաղաղ լուծման տարբերակ չունի: Իսկ բանակցություններն ու հանդիպումներն, առհասարակ, բանակի հզորացման, կազմակերպվածության մեծացման և ՀՀ–ում պետականաշինության եվրոպական չափորոշիչների կիրառման նպատակը պետք է ունենան: Ուրիշ ոչինչ չկա: Ժողովուրդը պետք է պատրանք չունենա: Ճշմարտությունը միշտ ավելին է, քան հեքիաթը: Մինչև ապրիլյան պատերազմը մեզ համոզում էին, թե բանակցություններ կան: Իսկ ի՞նչ եղավ: Կային բանակցություններ, կար ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց արյունալի պատերազմը եղավ: Սա է փաստը, և ոչ թե այն, թե ով իր շահերից ելնելով ինչ է պարտադրում»:

Ինչ վերաբերում է 2018թ.–ին լայնամասշտաբ պատերազմի հնարավորությանը, քաղաքագետը նշեց, որ այստեղ երկու հարց կա. «Առաջին՝ Ադրբեջանն ինչքանո՞վ կվերազինվի, և երկրորդ՝ միջազգային իրադրությունը հարմար կլինի՞, թե ոչ: Պատերազմի վերաբերյալ որոշումները կախված են հենց այդ հանգամանքներից: Կախված է նաև նրանից, թե մեր ռազմավարական դաշնակիցն իր ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նկատառումներով որքանով կսադրի:

Եթե այս հարցերը պարզ լինեն, կարելի է կանխատեսել պատերազմի հնարավորությունը, բայց դրանք պարզություն չունեն: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել: Ադրբեջանը ապրիլյան պատերազմի ժամանակ շատ դաժան հարվածներ է ստացել մեր կողմից: Այնուամենայնիվ, իրավիճակը կարող է ապակայունանալ, և չպետք է բացառել այդ հանգամանքը:

Առհասարակ լայնամասշտաբ պատերազմի մասին խոսելիս հայերը նկատի են ունենում Ադրբեջանի կողմից սկսվող պատերազմը: Ես հայկական կողմին առաջարկում եմ, որ հենց ինքը պատրաստվի ու սկսի այդ լայնմասշտաբ պատերազմը, որին, սակայն, պատրաստվել է պետք: Երկրում կարգ ու կանոն, զարգացում ու արդյունաբերություն է պետք: Իսկ բանաձևը պարզ է՝ դղյակների փոխարեն՝ գործարաններ ու տանկեր»:

 

Աննա Բադալյան

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян