Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն
СПОРТԱյս երիտասարդ մարզաձևն արագ տեմպերով աճում է, ավելանում են և՛ մասնակիցների, և՛ երկրպագուների, և՛ սպորտաձևին անդրադարձող լրատվամիջոցների թիվը:
Ձմեռային վոլեյբոլի մասսայականացման մասին են վկայում Եվրոպայի արդեն 17 երկրներում անցկացվող ազգային առաջնությունները: Ավանդաբար ձմեռային մարզաձևերում աչքի ընկնող երկրներին ավելացել են Թուրքիան, Վրաստանը, Հունաստանը, ինչպես նաև Հայաստանը:
Ազգային առաջնություններում հաղթող զույգերը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, իրավունք կնվաճեն մասնակցելու առաջին անգամ անցկացվող Ձմեռային վոլեյբոլի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Ավստրիայում:
Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը՝ Tsaghkadzor Open-2018-ը, կանցկացվի հունվարի 20-ից 21-ը: Տղամարդկանց և կանանց մրցումներում մասնակից զույգերի թիվը մեծ է, ավելի քան 15 զույգ հայտ են ներկայացրել ուժերը փորձել Ծաղկաձորյան մրցաշարում և նվաճել Եվրոպայի առաջին առաջնության ուղեգիր:
Tsaghkadzor Open-2018-ի գլխավոր հովանավորը Վիվառո ընկերությունն է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



