Ֆանտաստիկ վայրեր աշխարհում, որոնց իրական լինելուն դժվար է հավատալ
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Նայելով այս լուսանկարներին՝ դժվար է հավատալ, որ այս վայրերն իրականում գոյություն ունեն մեր մոլորակում: Սակայն իրականում դա այդպես է: Առանց ֆոտոշոփի օգնության բնությունը ստեղծում է իր գեղեցկությամբ զարմանալի ստեղծագործություններ, որոնք ստիպում են նորից սիրահարվել մեր մոլորակին:
Ներկայացնում ենք Երկրի տարբեր անկյուններում գտնվող յուրահատուկ ու գեղատեսիլ վայրեր:
Չժանյե Դանսյա գեոպարկ, Չինաստան

Այդ ժայռերի անսովոր գունավորումը արդյունք է հանքանյութերի շերտերի, որոնք ձևավորվել են հազարավոր տարիների ընթացքում:
Սոլոնչակ Ույունի, Բոլիվիա

Իրականում սա Ույունի աղի լիճն է, որը ցամաքել է: Հարթ մակերեսով աղը տարածվում է 10 588 ք.կմ տարածքով:
Սկաֆտաֆետլ սառցե քարանձավ, Իսլանդիա

Հինգ ծաղկի լիճ, Չինաստան

Հինգ ծաղկի լիճ կոչվող լիճը գտնվում է Ցզյուչայգոու ազգային պարկի տարածքում: Լճի խորությունը ընդամենը 5 մետր է:
Դարվազի խառնարան, Թուրքմենստան

Կյերագբոլտեն քար, Նորվեգիա

Կյերագբոլտենը, կարելի է ասել, երկրի ամենավտանգավոր քարն է, որը գտնվում է 984 մ բարձրության վրա:
Ռորայմա լեռ, հարավային Ամերիկա

Ռորայմա լեռը գտնվում է Հարավային Ամերիկայի միանգամից 3 երկրում՝ Բրազիլիա, Վենեսուելա ու Գայանա:
Վայմոտո քարայր, Նոր Զելանդիա




