Ереван, 07.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Գագիկ Համբարյան. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի ուզում է ապացուցել, որ կա և գործում է»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է՝ հավատալ դիվանագետների խոսքերի՞ն, թե իրականությանը

 

Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը հանդես էին եկել հայտարարությամբ ու մասնավորապես նշել, որ արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ նշված հայտարարությունից, քանի որ ադրբեջանական կողմը բացարձակ չի հրաժարվում իր ահաբեկչական կեցվածքից:

«Կրակովյան հանդիպումից առաջ ադրբեջանական կողմից զինադադարի խախտման հետևանքով մենք զոհ և վիրավորներ ունեցանք: Ադրբեջանն ամեն անգամ նման կարևոր հանդիպումներից առաջ իր ահաբեկչական գործողություններով ցույց է տալիս, որ դժգոհ է գոյություն ունեցող ստատուս քվոից: Նման գործողություններով Ադրբեջանը միջազգային հանրությանն ու հայկական կողմին փորձում է պարտադրել զիջումների գնալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընլայնմանը, քաղաքագետի խոսքով, այստեղ ևս մեծ սպասելիքներ չպետք է ունենալ.

«Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը դիվերսիաներ էր կազմակերպում, բայց ընդամենը ժամեր անց նույն Ա. Կասպրշիկի գրասենյակը հայտարարում էր, որ իրենք ինչ–որ այլ տեղ մոնիթորինգ են արել, և ամեն ինչ հանգիստ է: Սա զավեշտ է: Այնպես որ՝ որքան էլ հայկական կողմը բանակցում է, պետք է պատրաստ լինի պատերազմի, որովհետև Ադրբեջանը 2016 թ.–ի ապրիլին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ: Մենք նաև ականատես եղանք, թե ինչպես է միջազգային հանրությունը լուռ դիտում, թե ինչպես է Ադրբեջանը պատերազմ սանձազերծում:

Մենք պետք է ոչ թե դիվանագետների խոսքերին, եվրոպացիների ու, առավել ևս, Ադրբեջանի խոստումներին հավատանք, այլ մեր աչքերին ու իրականությանը: Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումները, մեծ հաշվով, բացի վնասից, որևէ այլ բան հայկական կողմին չեն տալիս: Մենք զոհեր ենք ունենում»:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ «սկզբունքորեն համաձայնության» գալու վերաբերյալ հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի ուզում է ապացուցել, որ կա և գործում է:

«Բացի այդ, մենք չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք: Մենք գործ ունենք պաշտոնական Բաքվի հետ, որի ամենակարևոր ներկայացուցիչը՝ Իլհամ Ալիևը, ապրիլյան պատերազմից հետո, հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, խոստացավ, որ պետք է կիրառվեն զինադադարի խախտման հետաքննական մեխանիզմները, որոնց համաձայն զինադադարը խախտող կողմը պետք է պատժվի: Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում, պաշտոնական Բաքուն կատարե՞ց իր խոստումը:

Չկատարեց, բայց, ցավոք սրտի, հայկական կողմը սկսեց շարունակել բանակցությունները: Եվ շարունակեց այն դեպքում, երբ Բաքուն խաբեց... Իսկ Բաքուն խաբեց ոչ միայն Երևանին, այլև միջնորդներին: Այստեղ սպասելիք չի կարող լինել, երբ գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որն իր պարտավորությունները երբևէ չի կատարել և երբևէ չի կատարել իր խոստումը»,–նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմը ևս իր մեղքի բաժինն ունի:

«Անկախ նրանից, որ Ադրբեջանը չէր կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ՀՀ նախագահը հանդիպման գնաց: Մենք ենք թույլ տալիս, որ Ադրբեջանն այսպիսի լկտի պահվածք դրսևորի: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեզ վրա ճնշումներ կան, և այդ ճնշումները հիմնականում Ռուսաստանից են, բայց մենք էլ մեր ազգային շահը պետք է առաջ տանենք և պաշտոնական Մոսկվայի ոչ բոլոր ցանկություններն ի կատար ածենք»,–եզրափակեց Գ. Համբարյանը:

 

 

Աննա Բադալյան

 

Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»