Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Անցած շաբաթ օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 1–ամյա պաշտոնավարման նախօրեին, ԱՄՆ կոնգրեսը կառավարությանը «Shutdown» հայտարարեց՝ չհաստատելով 2018–ի պետբյուջեն:

Արդյունքում դաշնային ծառայությունների մեծ մասը պաշտոնապես դադարեցրել է իր աշխատանքը, և ոչ ոք չգիտի, թե տանը նստած պետական ծառայողները երբ են վերջապես վերադառնալու իրենց գրասենյակներ:

Մամուլի պնդմամբ՝ իրավիճակի գլխավոր պատասխանատուն դեմոկրատներն են, որոնց չհաջողվեց վարչակազմի հետ համաձայնության գալ ԴԱԿԱ–ի՝ անօրինական փախստականների («երազողների») կեցության ժամկետը ԱՄՆ–ում երկարաձգող ծրագրի շուրջ: Մյուս կողմից էլ՝ դեմոկրատներն իրե՛նք էին ճնշված ներգաղթյալների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների, հեղինակավոր անձանց և սովորական ցուցարարների «գրոհով», որի ընթացքում վերջիններս դեմոկրատներին մեղադրում էին պասիվ հարմարվողականության մեջ և կոշտ միջոցներ չձեռնարկելում:

Պարզից էլ պարզ է, որ այս իրավիճում, առանց այդ էլ վերջին ընտրություններում բարոյալքված դեմոկրատներն այլևս չէին կարող լուրջ հույսեր կապել էլեկտորատի հետ՝ Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններում, եթե գոնե չսպառնային, թե չեն հաստատի կառավարության ֆինանսավորումը: Չխոսենք արդեն այն մասին, որ այսօր էլ նրանք Թրամփի իմփիչմենթի և նոր ընտրությունների մասին են երազում՝ այն խիստ հավանական դիտարկելով, այսպես կոչված, Ռուսական գործի և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ձեռնարկած հետաքննության համատեքստում:

Իսկ ինչո՞վ էին զբաղված Սենատում, այնուամենայնիվ, մեծամասնություն հանդիսացող հանրապետականները: Պարզվում է՝ հանրապետականները իրենք են հայտնվել անորոշ իրավիճակում, քանի որ, ինչպես հաճախ է պատահում, Սպիտակ տնից հակասական ուղերձներ են ստացել այս ամբողջ ընթացքում:

Մասնավորապես՝ անցյալ շաբաթ դեմոկրատները խոստացել էին հաստատել կառավարության ֆինանսավորումը և երկրի սահմանների ուժեղացած հսկողության հարցում Թրամփի առաջ կանաչ լույս վառել, ինչին Սպիտակ տունը հավանություն էր տվել: Սակայն, շատ չանցած, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հանդես եկավ տարօրինակ մի հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ Թրամփը ոչ միայն ԴԱԿԱ–ի հարցում չի պատրաստվում զիջել, այլև, չնայած հարևան Մեքսիկան «ամենավտանգավոր երկիրը» որակելու իր հայտարարությանն ու այդ երկրի հետ պատ կառուցելու նախընտրական խոստմանը, այլևս չի կամենում այդ մի գործն էլ գլուխ բերել:

«Թրամփը ժամանակին չի ըմբռնել այդ պատը կառուցելու հետ կապված իրականությունը»,– հայտարարեց Քելլին, որից հետո Թրամփն ինքը հանդես եկավ թվիթով, իբր՝ «պատը պատ է մնում, և դրա անհրաժեշտությունը չի վերացել»:

Այս հակասական հայտարարություններից հետո հանրապետականներն իրենք նպաստեցին դեմոկրատների «հաղթանակին»՝ որոշելով, որ կխափանեն քվեարկությունը թե՛ փախստականների, թե՛ երկրի սահմանները պաշտպանելու օրինագծերի հետ կապված, և այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը հստակ չի ասել, թե ինչ է ուզում:

Սրանից ավելի ոգևորվելով՝ դեմոկրատները հայտարարություն տարածեցին, թե՝ Հանրապետական կուսակցությունն ու ներկայի վարչակազմն անկարող են երկիրը կառավարել: Եվ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ չնայած կառավարության ֆինանսավորման դադարին՝ իր աշխատանքն է շարունակում նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննող հանձնաժողովը (որն, ի դեպ, դեռևս որևէ արդյունք չարձանագրած իր աշխատանքի դիմաց արդեն իսկ 7 մլն միլիոն դոլար է ծախսել և ֆինանսավորվում է անկախ ամեն ինչից), ստացվում է, որ 2018 թվականը Թրամփի համար ավելի բարդ տարի է լինելու, քան անցած 2017–ը:

 

Գոհար Սիմոնյան

 

Планирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕС