Նորակոչիկների զինծառայության ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանում
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանից բանակային ծառայության մեկնող մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները: Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկների օրհնության կարգ է կատարել և տերունական աղոթք հնչեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



