Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դավոսում «ում կովը բառաչի»՝ Թրամփի «կովը պիտի լռի»

МЕЖДУНАРОДНОЕ

Հունվարի 24–ին շվեյցարական Դավոսում իր աշխատանքը շարունակեց Համաշխարհային տնտեսական համաժողովը, որ թվով 48–րդն է և անց է կացվում՝ «Մասնատված աշխարհում կերտենք միացյալ ապագա» թեմատիկ կարգախոսով: Երեկ առավոտից ամեն բան այն մասին էր վկայում, որ հունվարի 24–ը, թերևս, ամենածանր օրն էր լինելու ֆորումի մասնակիցների համար, որովհետև այստեղ բոլորն էին շունչը պահած սպասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ փողոցներում բողոքող ցուցարարները կարողացել էին ճեղքել անվտանգության պատն ու ընդհուպ մոտենալ ֆորում–կենտրոնին:

Շվեյցարիայի կառավարությունը ստիպված է եղել ողջ երկրով մեկ ոչ միայն անվտանգության ուժեղացված միջոցառումներ ձեռք առնել, այլև բուն Դավոսը հսկող 4000 զինվորականների շարքերը համալրել առնվազն 1000 ոստիկաններով, ինչը բացատրելի է: Ի վերջո, այս տարի Դավոսի դեմ ոչ միայն սովորական դարձած ցույցեր են ընթանում՝ հակագլոբալիստական կարգախոսներով, այլև, այսպես կոչված, համոզված դավոսականներն են ագրեսիվ երթեր ձեռնարկում՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնամեկուսացման, հակագլոբալիստական և քայքայիչ քաղաքականության դեմ:

Մի բան, որ նաև աշխարհի հզորներին է մտահոգում, և որը կարող է հերթական ճեղքվածքն առաջացնել գլոբալ ինտեգրացիային, ազատ առևտրին հակադրվող Թրամփի (կարդա՝ թրամփականների) և համոզված գլոբալիստ Մերկելի (մերկելականների) միջև: Ընդ որում, այս անգամ դա միայն հասարակ գաղափարական բանավեճով չի երևակվի: Ինչպես երևում է՝ դավոսյան հակասությունները սպառնում են ԱՄՆ–Եվրոպա հարաբերությունների ամենածանր փորձաքարը դառնալ առանց այդ էլ գերլարված մի շրջանում, երբ համաշխարհային առաջնորդները ստիպված են անհապաղ լուծումներ պահանջող հարցերի անդրադառնալ:

Սիրիա, Իրաք, Իրան, Իսրայել, Պաղեստին, Քաթարյան ճգնաժամ, Եմեն, Քուրդիստան (ի դեպ, Ֆորումին առաջին անգամ նաև Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին է հրավիրվել), Աֆղանստան, Լիբիա, Թուրքիա, Լիբանան, Կորեական թերակղզի. աշխարհի բոլոր այս և դեռ չթվարկված թեժ կետերին միացրեք նաև գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի, էկոլոգիական, միգրացիոն, համաշխարհային տնտեսական աճի չբարելավվող ցուցանիշների, կամ՝ աճի ոչ արդարացի բաշխման խնդիրները, ավելացող գործազրկությունը, ցածր վճարները, մարդկանց տարրական իրավունքների ոտնահարման հաճախացած դեպքերը, առանձին տեղերում ահագնացող սովը, երաշտը, խմելու ջրի պակասը, համաճարակները, բուժման, կրթության բացակայությունը, և պարզ կդառնա, թե Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ինչու են այդքան ցավոտ ընկալում Թրամփի հակագլոբալականությունն ու վերջիններիս կարծիքով՝ America the first անպատասխանատու կոչից ելնող քաղաքականությունը:

Իհարկե, մեծ կեղծիք է այս ամենում ԱՄՆ նախագահին մեղադրելը, որը հազիվ մի տարի է պաշտոնավարում, այն էլ՝ այնպիսի ատելության ու թշնամանքի մթնոլորտում, որին մեկ ուրիշը դժվար դիմանար: Կարելի է նաև հասկանալ հակագլոբալիստներին, որոնք պնդում են, թե հենց մերկելական–գլոբալիստների սխալ քաղաքականության արդյունքում է, որ աշխարհը ներկայիս հանգրվանին է հասել:

Մյուս կողմից էլ՝ այժմ նույնիսկ մեղադրանքների ժամանակ չկա. համաշխարհային մարտահրավերները հասել են մի մակարդակի, երբ աչքի առաջ ամեն բան է քանդվում, և նույնիսկ ամենահարուստ/զարգացած երկրների համար է կենսական անհրաժեշտություն դարձել փրկել այն մոլորակը, որի հարստության 82%–ն ընդամենը 1%–ին է պատկանում: Որում մի տեղ քաղցած, հիվանդ և անուս երեխաներ են, իսկ մեկ այլ տեղում՝ տագնապեցնող տեխնոլոգիական առաջընթացներ:

Ուրեմն, այս իրավիճակում է, որ քննարկվում են Թրամփն ու Թրամփի Ամերիկան, որտեղ, ուղիղն ասած, ընդհանրապես բողոքելու առիթ չունեն: Նույն Թրամփի ակնարկած 1980–ականներին, երբ այդ երկիրը գլոբալիստական քաղաքականության ավանգարդներից դարձավ՝ ԱՄՆ ՀՆԱ–ն ընդամենը 2,8 տրիլիոն դոլար էր կազմում, իսկ արդեն 2016–ին տնտեսությունն աճել էր 18,6 տրիլիոն դոլարով, ինչը հաստատ այնպիսի հետընթացի, սխալների ու վնասված ԱՄՆ–ի մասին չի վկայում, ինչպես ներկայումս Թրամփն է ներկայացնում:

 

Գոհար Սիմոնյան

 

«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников