Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աթեշյանը կարմիր գիծն անցավ, Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ ոչ

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում  է

 

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20–ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի (PYD) դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Գործողությունների մեկնարկից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել ու իր աջակցությունը հայտնել թուրքական զորքին: Պատրիարքարանի հայտարարությունը ողջունել էր նաև պաշտոնական Անկարան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել ու շնորհակալություն հայտնել թե՛ Պոլսո Հայոց պատրիարքարանին, թե՛ նմանօրինակ հայտարարություններով հանդես եկած Թուրքիայի հրեական համայնքին ու Համայնքային հիմնադրամներին: Պոլսո Հայոց պատրիարքարանի հայտարարությունը քննադատվեց Թուրքիայի հայկական համայնքի մի շարք անդամների կողմից: Հայտարարության վերաբերյալ բացասական կարծիքներ հնչեցին նաև Հայաստանում:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է պատրիարքարանի տեքստի թուրքական տարբերակին:

«Պատրիարքարանի կողմից հրապարակված տեսքտը ոչ թե ավելի շատ թուրքական զորքերին հաջողություն մաղթելու, այլ ավելի շատ օպերացիային դեմ չլինելու իմաստն ուներ: Ինչ վերաբերում է իրապես աջակցելուն ու հաջողություն մաղթելուն, ապա նման դիրքորոշման վառ օրինակ են Ադրբեջանը և Կատարը: Կատարը նշել էր, որ պատրաստ են օժանադակել Թուրքիային»,– նշեց թուրքագետը:

Իսկ ինչ վերաբերում կարծիքներին, թե նման հայտարարությամբ հանդես գալն առհասարակ սխալ էր, Մուշեղ Խուդավերդյանն ընդգծեց.

«Նախ՝ Թուրքիայում այսօր խստացված ռեժիմով արտակարգ դրություն է: Թուրքիայում գտնվող բոլոր կազմակերպություններին, որոնք ենթարկվում են տեղի իշխանություններին, կամ գործում են իշխանություններին զուգահեռ, վերևից պարտադրել են հանդես գալ նման հայտարարություններով: Ոչ մի կազմակերպություն, այդ թվում Թուրքիայում գործող քրդական կազմակերպությունները հանկարծ չպետք է այդ օպերացիային դեմ լինելու դիրքորոշում հայտնեն:

Սա թուրքական իշխանությունների միտումն է: Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ նշել էր՝ ով իրենց դեմ դուրս գա Թուրքիայում, կճզմեն ու կանցնեն: Հետևաբար նման պայմաններում Պոլսո Հայոց պատրիարքարանը պարզապես ստիպված է եղել նման հայտարարություն անել, որպեսզի հանկարծ լուրջ խնդիրներ չունենա թուրքական իշխանությունների հետ: Իրավիճակն է այդպիսին՝ եթե որևէ կազմակերպություն այդ օպերացիային կողմ լինելու հայտարարություն չանի, ապա լուրջ խնդիրներ կունենա»:

ՄուշեղԽուդավերդյանիխոսքով՝եթենմանհայտարարությունչլիներ, իրավիճակիցկարողէրօգտվելՊոլսոՀայոցպատրիարքականաթոռիմիաբանԱրամարքեպիսկոպոսԱթեշյանը։

«Նա հայտարարեց, որ ողջունում է «Ձիթենու ճյուղ» օպերացիան՝ փորձելով ևս մեկ անգամ քծնել և շողոքորթել թուրքական իշխանություններին: Աթեշյանի նպատակն էր ցույց տալ, որ իրենց կողմից է, իսկ Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի թիմը՝ ոչ:

Այս առումով Պոլսո հայոց պատրիարքարանը ստիպված էր այդպիսի հայտարարություններ անել, որպեսզի կանխվեին Պոլսո հայոց պատրիարքության շուրջ ծավալվող նմանատիպ սադրանքները: Այսինքն՝ իրենք ևս պետք է ցույց տան, որ թուրքական իշխանություններին այս առումով դեմ չեն: Բայց այստեղ մեկ այլ հարց կա, այսպես ասած, կարմիր գիծ գոյություն ունի: Եթե Պոլսո հայոց պատրիարքարանը հայկական շահի դեմ ինչ–որ հայտարարություն աներ, ապա այն դատապարտելի կլիներ, ինչպես արեց Արամ Աթեշյանը, երբ ներողություն խնդրեց թուրքական իշխանություններից, որ գերմանացիներն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը: Աթեշյանը կարմիր գիծն անցավ:

Իսկ Աֆրինում կատարվող թուրք–քրդական բախումները որևէ կերպ կապ չունեն հայկական շահի հետ: Հետևաբար նման հայտարարությանը պետք է ըմբռնումով մոտենալ»,– եզրափակեց թուրքագետը:

 

Մուշեղ Խուդավերդյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами