Հրանտ Մելքումայնը 4-րդն էր ֆրանսիական մրցաշարում
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանն ավարտեց ելույթները ֆրանսիական մրցաշարում:Արմենպրեսի-ի հաղորդմամբ, Մելքումյանը, 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, կիսեց 1-5-րդ տեղերը: Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 4 հորիզոնականը: Մելքումյան ը հայրենիք վերադառնալուց հետո կմիանա ազգային թիմին, որը նախապատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկիավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



