Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վիգեն Խաչատրյան. «Երբ նայում ես, թե մեղադրողներն ինչպես են ապրում, հասկանում ես, որ իրենք էլ թքած ունեն ժողովրդի վրա»

ПОЛИТИКА

Նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով օրերս ԱԺ–ում կազմակերպված գնաճի մեղմման հնարավորությունների մասին խորհրդարանական լսումները բավականին հետաքրքիր էին:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ ինքը թեև 10 տարուց ավելի է դուրս է եկել քաղաքականությունից, բայց այդ քննարկմանը հաճույքով է մասնակցել:

«Ես համոզված չեմ, որ եթե այլ կառավարություն լիներ, ապա թանկացում չէր լինի Հայաստանում: Գուցե մեղմելու քայլերն ավելի արդյունավետ լինեին, եթե ավելի արդյունավետ աշխատեր կառավարությունը, բայց սա արդեն ուրիշ խնդիր է: Դա արդեն լուրջ վերաբերմունք և խորը վերլուծություն է պահանջում, ինչը շատ հաճախ երկկողմանի՝ թե՛ ընդդիմության և թե՛ իշխանությունների մոտ պակասում է»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

Նրա կարծիքով չի կարելի անվերջ շեշտել, թե երկիրն ու ժողովուրդն անելանելի իրավիճակում են: Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի: Եվ այդ մտածողությամբ երբեք ավելի լավ կառավարություն չենք ունենա:

«Աղքատության ցուցանիշը մեծ է, արտագաղթի տեմպերը բարձր են, բայց չի կարելի մտածել, թե դանակը ոսկորին է հասել: Պետք է բոլորը հասկանան, որ երկիր կառուցելու համար պետք է ծանր աշխատել: Եվ դա պետք է երկկողմանի լինի: Ամեն մեկը թող հայելու մեջ նայի ու իրեն հարց տա, թե ինքն ինչ է արել իր հայրենիքի շենացման համար: 90%–ը պետությունը քանդում է:

Ով ոնց կարող է փորձում է օգտվել, օրենք շրջանցել և այլն: Եվ դա համատարած բնույթ է կրում, իսկ մենք սրա մասին չենք խոսում: Համատարած 10 հազարը վերցնում են ու գնում են ընտրության, բա դրանից հետո ուզում են իրավիճակը ո՞նց լինի»,– հարցրեց Վ. Խաչատրյանը:

Նախկին քաղաքական գործիչը համոզված է նաև, որ մինչև հասարակությունը լավը չլինի, ոչ մի կառավարություն էլ լավ չի աշխատի: Նրան վրդովվեցնում է, որ այդ մասին մամուլը շատ քիչ է խոսում: Փոխարենն անընդհատ մեղավորներ են փնտրում:

«Մեղավորը մեր մեջ նստած է: Մի հատ աջ ու ձախ նայեք: Պետությունն ուժեղացնող մարդ շատ կա՞: Շատ մարդ ե՞ք ճանաչում, որ ուզում է օրենքով ապրել: Քի՞չ են արդյոք այն մարդիկ, որ երբ օրենք են շրջանցում, կողքից ասում են՝ «լավ է անում, տուն է պահում»: Եվ սա է մեր հասարակության հոգեբանությունը:

Իսկ սրա մասի՞ն ով պետք է խոսի: Այսպես մտածում է մեր ազգն այնքան տարի, որքան որ այս կամ այն ազգին հպատակված ապրել է: Մեր երկիրը նոր է մերը դարձել, բայց դա մենք դեռ չենք զգում: Եվ այս ֆոնի վրա մարդիկ ԱԺ–ում լուրջ քննարկման են մասնակցում: Հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս կամ այն երևույթի հետ, ինչ–որ բան առաջարկո՞ւմ են: Մեղադրողներ շատ կան, բայց առաջարկություն անողները շատ քիչ են:

Ու երբ նայում ես, թե այդ մեղադրողներն ինչպես են ապրում, հասկանում ես, որ իրենք էլ թքած ունեն ժողովրդի վրա: Բոլորին էլ ճանաչում եմ չէ՞: Այդ դեպքում, բա ո՞ւմ համար է այդ դերասանությունը»,– ասաց նախկին պատգամավորը:

Վ. Խաչատրյանի կարծիքով սակայն, ԱԺ–ում քննարկման ժամանակ ակնհայտ է եղել, որ այս կամ այն ոլորտների համար պատասխանատվություն կրող պաշտոնյաները իսկապես տիրապետում են իրավիճակին, կրում են պատասխանատվություն և փորձում են արդյունքի հասնել:

«Այլ խնդիր է, որ այդ արդյունքը մեզ չի բավարարում, բայց ես ավելի լավ արդյունք բերողի չեմ տեսնում: Ինձ մտահոգում է, որ քննարկման ժամանակ պատասխանատվություն կրողները փորձում էին վերլուծել իրավիճակը, իսկ մյուս մասը, ովքեր որևէ պատասխանատվություն չէին կրում, ինչ ուզում՝ խոսում էին:

Ճիշն այն է, երբ իշխանությունը կրող քաղաքական ուժը սերտ կապ պահի հասարակության հետ, որպեսզի կարողանա իր գործողությունների արդյունավետությունը չափի: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է անընդհատ այլընտրանքներ առաջարկեն, որպեսզի հասարակության աչքում բարձրանան: Բայց մեզ մոտ ամեն ինչ ոտքից գլուխ շուռ է եկել՝ ընդդիմությունն անընդհատ գնում է դեպի հասարակություն:

Այնտեղ, որտեղ այլևս անելիք չունի, իսկ իշխանությունները, ովքեր պետք է հասարակության հետ կապ հաստատեն, իրենք իրենց օտարել են և սեփական պատկերացումով են առաջ շարժվում: Այս մոտեցումները պետք է փոխվեն, որպեսզի առաջընթացն էլ ավելի տեսանելի դառնա»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты