Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պահպանենք մարդկանց առողջությունը, բայց չոտնահարենք ոչ մի իրավունք

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթն այն մասին, թե ինչո՞ւ է ծխելը սահմանափակող նախագիծը բացասական երանգ ստանում

 

ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը:

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծում ծխելու արգելքը ավելի լայն տարածքներ է ընդգրկում (ռեստորաններ, սրճարաններ, բարեր, պետական հիմնարկներ, հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ, վերելակներ, տրանսպորտ և այլն): Չսահմանված վայրերում ծխելու տուգանքի շեմը ևս բարձր է՝ սկսվում է 250 հազար դրամից:

Ընդ որում՝ այն հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները, ովքեր նշված տարածքներում չեն պահպանի փակ տարածքում ծխելու կանոնները, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Անդրադառնալով նախագծին ու հասարակության մոտ առկա քննադատություններին, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նախ նշեց, որ այս պահին տեսնում է ոչ թե օրենքի նախագիծ, որտեղ ամեն ինչ հստակ է, այլ նախագիծ, որտեղ կա լուծումների մի ուրվագիծ: Բաբկեն Պիպոյանը կարևորեց նախագծի շուրջ հանրային լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

«Ես այժմ չեմ ուզում ֆիքսվել ներկայացվող թվերի վրա՝ դրանց մասին ժամանակին կարտահայտվեմ, բայց եթե հարցը գլոբալ վերցնենք, ապա կարող ենք ասել, որ հերթական անգամ գալիս ու բախվում ենք նույն պրոբլեմին: Առողջապահության ոլորտում կատարվող բարեփոխումներն առանձնահատուկ կերպով են իրականացվում և կարծես, գերատեսչությունն իր նախորդ սխալներից դասեր չի քաղում:

Խոսքը մասնավորապես տեղեկատվական դաշտում աշխատանքներ իրականացնելու մասին է: Այս նույն խնդիրը եղավ «Գարդասիլ» պատվաստանյութի դեպքում, երբ տեղեկատվական դաշտը լցվեց բացասական տեղեկատվությամբ, ինչը հետագայում հնարավոր չեղավ փակել: Տեղեկատվական բացը մասնակի ստացվեց փակել, և հասարակությունը նեգատիվ վերաբերմունք ձևավորեց խնդրի նկատմամբ:

Մասնակի տեղեկատվությամբ ձևավորեց բացասական դիրքորոշում, որը կոտրելը շատ ավելի բարդ է, քան ի սկզբանե մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տանելը: Հիմա նույն իրավիճակն է: Գործ ունենք օրենքի նախագծի հետ, որն, ըստ էության, լուծելու է լավ խնդիր, որովհետև ծխելու դեմ իսկապես պետք է պայքարել, բայց նորից ու նորից տեղեկատվական դաշտում պրոցես է սկսվում, որն այդ գործընթացին ավելի շատ բացասական, քան դրական երանգներ է տալիս: Հույս ունեմ, որ իրենք շատ արագ կհասկանան, որ պետք է շտկել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա:

Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ կոնսոլիդացված հանրային լսումներ պետք է իրականացնել, որպեսզի մի կողմից պահպանենք մարդկանց առողջությունը, մյուս կողմից՝ չոտնահարենք ոչ մի իրավունք.

«Բացի այդ՝ մյուս կողմից մեր մշակութային արժեքները պետք է բալանսավորենք համաշխարհային ռիթմի հետ: Այսինքն՝ ոչ վնասենք առողջությունը, բայց նաև կարողանանք հասարակության կողմից ընդունված փաստաթուղթ ստեղծել: Հասարակության ավելի քան 50%-ը պետք է համաձայն լինի, որ նախագիծը կյանքի կոչվի:

Տեսեք՝ ծխելու դեմ պայքարում են նաև մարդիկ, ովքեր ծխում են: Ես ծխող եմ, ունեմ իմ իրավունքներն այդ մասով, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ ծխելու դեմ պայքարն անհրաժեշտ է: Ինձ նման մարդիկ շատ են: Հակառակն էլ կա. մարդիկ, ովքեր չեն ծխում, բայց կարծում են, որ ամեն ինչ պետք է տրամաբանության շրջանակներում լինի: Նշվածն այն քիչ նախագծերից է, որը պետք է հասարակական լայն շրջանակների հետ ունեցած քննարկումների արդյունքնում ընդունվի:

Ինչո՞ւ, որովհետև կան բիզնես շահեր, ռեստորանի սեփականատերեր և այլն: Փաստաթղթի առանցքում հասարակական կարևորությունը պետք է լինի: Վարչական պատասխանատվությունների մասով ֆիզիկական և իրավաբանական անձի միջև պետք է հստակ ուրվագծված տարբերություն լինի:

Ավելին՝ եթե ինչ–որ մեկը շփոթվել, և օրենքը մեկ անգամ խախտել է, պետք է կարողանա դրա տակից դուրս գալ: Ոչ թե հետո, օրինակ, ԴԱՀԿ–ով գան կամ 10 ամսվա թոշակը ձեռքից վերցնեն, կամ տունը: Շատ վատ է, որ առանց լայն կոնսոլիդացիայի, առանց հասարակական լայն շրջանակների հետ օրենքի նախնական տարբերակը քննարկելու, առանց այդ մարդկանց առաջարկություններն ու նկատառումները հաշվի առնելու, փաստաթուղթն արդեն շրջանառության մեջ է»:

Բաբկեն Պիպոյանը հույս հայտնեց, որ սպասվելիք քննարկումների արդյունքում հնարավոր կլինի օրենքի նախագիծը տրամաբանության դաշտ բերել:

 

Աննա Բադալյան

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами