Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարի արտոնություն է ստացել 510 դիմող
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ամսական վարձավճարը 8000 դրամ սահմանելու Երևանի ավագանու որոշումից հետո մինչ օրս 510 դիմող ստացել է վարձավճարի արտոնություն:
Հարցը զեկուցող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներից ստացված բոլոր դիմումներն արդեն իսկ ուսումնասիրվել և ստացել են պատասխաններ:
Հիշեցնենք, որ մինչ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված Երևանի ավագանու համապատասխան որոշման ընդունումը, մայրաքաղաքի վերոնշյալ հաստատություններում կիրառվում էր վարձավճարի տարբերակված դրույքաչափեր, ինչն այս որոշման ընդունումով բացառվեց ու սահմանվեց մեկ միասնական դրույքաչափ:
Վերոնշյալ որոշման ընդունման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ միասնական վարձավճար սահմանելու հետ կապված որոշ դեպքերում կարող է առկա և միասնական վարձավճարի տարբերության հետ կապված լրացուցիչ բեռ առաջանալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության վերոնշյալ հաստատություններ հաճախող երեխաների ծնողների համար, վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շուրջ 1000 աշակերտի համար սահմանել վարձավճարի արտոնություն, անհրաժեշտության դեպքում նաև կրկնապատկել այդ թիվը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



