Եգիպտոսը բացառել է ահաբեկչության հետևանքով ռուսական ինքնաթիռի կործանման վարկածը
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսում բացառում են, որ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզում գտնվող զինյալների կողմից: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ Õգործակալությունը, այս մասին Sky News Arabia-ին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրները:
Եգիպտական կողմի նախնական տվյալներով` ինքնաթիռը ռադարներից անհետացել է էն-Նահալ լեռնային շրջանում, որտեղ թաքնվում են իշխանությունների դեմ պայքարող ծայրահեղականները: Կահիրեից ստացվող տեղեկության համաձայն` օդանավի կործանման պատճառը կարող է լինել շարժիչի խափանումը, ինչի հետևանքով ինքնաթիռը վերահսկողությունը կորցրել է: Նշվում է նաև, որ ահաբեկչական գործողության կամ երկրից ինքնաթիռի ուղղությամբ կրակոցների տարբերակն ամբողջությամբ բացառված է:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Եգիպտոսի ուժայինները հայտնել, որ գտել են կործանված ինքնաթիռը: «Ինքնաթիռում գտնվողները, ամենայն հավանականությամբ, բոլորը մահացել են»,- հայտնել են նրանք: Դեպքի վայրում գտնվող անվտանգության աշխատակիցներից հայտնել են, որ օդանավն ընկել է լեռնային հատվածում: Նրանք տեղեկացրել են, որ բոլոր զոհերի դիերը կուղարկվեն Կահիրե:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են ԵգիպտոսիՍինայի թերակեղզու կենտրոնում: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման մեջ են առել ինքնաթիռի կործանման վայրը,Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա: Եգիպտոսի վարչապետՇերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բո լոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռիկործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:
Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17երեխա) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23րոպե անց:



