Սուզալողի լեգենդ Շավարշ Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում
ОБЩЕСТВОՌուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց 62 հոգուց բաղկացած նոր ցանկը:
Հրապարակված ցանկում ներառված է նաև ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ 1976 թվականին, երբ տրոլեյբուսն ընկել էր Երևանյան լիճը, նա տասնյակ մարդկանց էր փրկել մահից:
Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում ընդգրկվել են նաև Մարգարիտա Սիմոնյանը, Յանա Եգորյանը, Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը Ալեքսանդր Չուբարյանը, Կարեն Շահնազարովը և այլք:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



